485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կհանձնվի «Տարվա ապրանքատեսակ» ազգային մրցանակը
15:26
06 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Շաբաթ օրը Հայաստանում տեղի կունենա «Տարվա ապրանքատեսակ» ազգային մրցանակաբաշխությունը, հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեցին «Վարպետ» աջակցության միջազգային կենտրոնից։

«Մրցանակը տրվում է սննդամթերք և մասսայական օգտագործման ապրանքատեսակ ապրանքների անվանակարգերում և անցկացվում է «Ժողովրդական ընտրանքը՝ ապրանքատեսակի գերագույն և միակ գնահատականն է» կարգախոսով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

«Վարպետ» կենտրոնում նշեցին, որ մեկ տարվա ընթացքում մասնագետները հետևել են ապրանքների պահանջարկի աճին, «համադրել խանութներից, այսպես կոչված կրպակներից ստացված տվյալները»։

«Դրա շնորհիվ ստացվել է սպառողական նախասիրությունների իրական պատկերը»,- ընդգծեցին Կենտրոնում։

Հարցմանը մասնակցել են Երևանի մոտ 100 մանրածախ ընկերություն։ Ապրանքատեսակի գնահատման չափանիշն է՝ վաճառքի ծավալը ըստ միավորի։  Վարկանիշի արդյունքները լրացուցիչ հաստատվել են փորձագիտական խորհրդի կողմից, որի կազմի մեջ ներգրավված էին մեծածախ և մանրածախ ընկերությունների ղեկավարներ, շուկայի հետազոտման մասնագետներ։

Դափնեկիրների անունները կհրապարակվեն սեպտեմբերի 8-ին՝ «Տարվա ապրանքատեսակ» ազգային մրցանակի հանձնման արարողության ժամանակ։

Միջոցառման հյուրերի ցանկում լինելու են քաղաքական գործիչներ, էստրադային արտիստներ, մարզիկներ, արվեստի գործիչներ, հայկական և միջազգային խոշորագույն ընկերությունների, առևտրային ցանցերի, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։
11:54
16 Հունվարի 2017
Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու խորհուրդներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում նշել է մի քանի կետ Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու վերաբերյալ։
20:15
15 Հունվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագծի վերսկսման մասին
Ռուսաստանցի շոումեն, «Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ շուտով կվերսկսվի «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագիծը։
19:12
15 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց մարդու մեղադրանք է առաջադրվել
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց կասկածյալի մեղադրանք է առաջադրվել:
18:32
15 Հունվարի 2017
«Յանդեքս»–ի նոր բլուզների գրպանում կարելի է նոութբուք տեղավորել
«Յանդեքս. Առարկաներ» առցանց խանութի կայքում նոր բլուզներ են հայտնվել։
20:20
14 Հունվարի 2017
20–ամյա բրիտանացին երկրի առաջին հղի տղամարդն է
20-ամյա բրիտանացին Գլոչեսթերից առաջինն է Բրիտանիայում, ով հայտարարում  է իր հղիության մասին:
19:35
14 Հունվարի 2017
Չելյաբինսկի բնակիչը փչացրել է ալկոտեստերը սեփական շնչառությամբ երեք լիտր օղի խմելուց հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չելյաբինսկի բնակիչներից մեկը դարձել է ոչ միայն շրջանի առաջին սթափարանի այցելուն, այլ նաև կարողացել է փչացնել ալկոտեստերը:
18:25
14 Հունվարի 2017
Աշխարհի միլիարդատերերից մեկը` Ուորեն Բաֆեթը բորսայի անկման օրերին գումար է տնտեսում McDonald's–ում նախաճաշելիս
Berkshire Hathaway ներդրումային ընկերության ղեկավար, աշխարհի մեծությամբ երկրորդ ունեցվածքի տեր Ուորեն Բաֆեթը խոստովանել է, որ ֆոնդային շուկայի անկման օրերին գումար է տնտեսում McDonald's–ում նախաճաշելիս։
16:17
14 Հունվարի 2017
Սմարթֆոնով տարված վարորդը որոշել է ավտոբուսը ոտքով վարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ QQ չինական ռեսուրսում հայտնվել է մի տեսանյութ, որում ավտոբուսի վարորդը երթևեկության ժամանակ տարվել էր սմարթֆոնով և ոտքը դրել ղեկին:
12:19
14 Հունվարի 2017
Արարատյան դաշտավայրի տարածքում լճացած սառը օդային զանգվածների ուժն առաջիկայում չի թուլանա. մառախուղը կպահպանվի
Արարատյան դաշտավայրի և Երևանի տարածքում լճացած սառը օդային զանգվածների ուժն առաջիկա օրերին չի թուլանա։