486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանյան շուկաներում իրականացվում է մսամթերքի ամենօրյա ստուգում-անաասնաբուժության պետտեսչություն
16:47
05 Սեպտեմբերի 2007

Երևանյան շուկաներում ամեն օր իրականացվում է մսամթերքի ամենօրյա ստուգում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարության  անասնաբուժության և սննդամթերքների անվտանգության պետական տեսչության ղեկավար Գրիգոր Բաղյանը։

Նրա խոսքերով, այդ միջոցառումները կապված են Երևան աֆրիկյան ժանտախտի թափանցման հետ։ Բաղյանը պարզաբանեց, որ մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում գտնվող փոքրիկ խոզաբուծարանում 53 խոզերի մոտ հայտնաբերվել է վարակի հարուցիչ։

«Վարակն այդ խոզաբուծարան է թափանցել սննդի միջոցով։ Հարևանությամբ գտնվում է զորամաս, որի սննդի մնացորդներն օգտագործվել են խոզերին կերակրելու համար։ Հնարավոր է, որ վարակը թափանցել է սննդի մնացորդների միջոցով»,-ենթադրեց նա՝ ճշգրտելով, որ վարակի փաստը չի կապում զինծառայողների սննդամթերքի հետ։

Բաղյանը հայտարարեց, որ քաղաքային տեսչությունն անցկացնում է համապատասխան միջոցառումներ և խնդիրը ծրագրում է լուծել փակ կարգով։ «Կլինիկական ցուցանիշներով խոզերի հիվանդությունը նման է աֆրիկյան ժանտախտի»,-ասաց նա։

Նա հայտնեց, որ ներկայումս  ճշտվում է մսի ծագման վայրը, նկատի են առնվում կլինիկական և մարմնակազմական փոփոխությունները։ «Նվազագույն կասկածի դեպքում միսը ոչնչացվում է, որպեսզի վաճառքում չհայտնվի»,-ասաց Բաղյանը, հավելելով, որ մայրաքաղաքի շուկաների վաճառասեղաններին խոզի միս գրեթե չկա։

Սեպտեմբերի սկզբին հանրապետության Փրկարար ծառայությունը հայտնել էր որ Երևանի խոզաբուծարաններից մեկում 15 խոզեր վարակվել են ժանտախտով։ «Հիվանդ կենդանիները սպանվել են և այրվել, ինչից հետո թաղվել են աղբանոցի տարածքում, իսկ խոզաբուծարանի մյուս կենդանիները գտնվում են վերահսկողության տակ»,-ասված  էր հաղորդագրության մեջ։

Հայաստանում խոզի ժանտախտի առաջին դեպքը հայտնաբերվել էր օգոստոսի 7-ին Դիլիջանում, իսկ ներկայումս Տավուշի և Լոռու մարզերում կա վարակի յոթ օջախ։ Հանրապետությունում ոչնչացման է ենթական 1700 գլուխ խոզ։

Խոզերի մոտ աֆրիկյան ժանտախտը կամ Մոնթգոմերի հիվանդությունն առաջին անգամ գրանցվել 1903թ. Հարավային Աֆրիկայում։ Հիվանդությունը մարդկանց չի փոխանցվում, սակայն խորհուրդ չի տրվում օգտագործել վարակված խոզերի միսը, քանի որ դա կարող է թունավորել օրգանիզմը։

Բնական պայմաններում հիվանդության նկատմամբ առավել զգայուն են տնային և վայրի խոզերը, վարակը փոխանցվում է առողջ և հիվանդ խոզերի շփման ժամանակ, վարակը տարածվում է հիվանդ կենդանիների արտազատումներով աղտոտված  կերի, արոտավայրի, տրանսպորտային միջոցի միջոցով։ Վարակակիրներ կարող են լինել նաև վայրի թռչունները և կենդանիները, ինչպես նաև շները։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը: