484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ միգրացիոն գործակալության պետը հայտարարում է Երևանում հայաստանցի և ադրբեջանցի ամուսինների վերամիավորման հնարավորության մասին
11:21
14 Օգոստոսի 2007

Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն  գործակալության պետ Գագիկ Եգանյանը հայտարարում է Երևանում հայաստանցի և ադրբեջանցի ամուսիններ Ալբերտ Գրիգորյանի և Իռադա Բաբաևայի վերամիավորման հնարավորության մասին։ Այս մասին Եգանյանը հայտարարել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

«Տեսականորեն ամուսինները կարող են վերամիավորվել Երևանում։ Հայաստանի օրենսդրությունը հնարավորություն է տալիս լուծել այս հարցը, թուլատրել Բաբաևայի մուտքը և ամուսնության գրանցումը Հայաստանում», - ասել է նա։

Միաժամանակ Եգանյանը բացառել է Բաբաևայի հանդեպ անհանդուրժողականության դրսևորման հնարավոր դեպքերը, քանի որ Հայաստանը, ի տարբերություն հարևան Ադրբեջանի, որտեղ տիրում են հակահայկական տրամադրություն և հիստերիա, զուրկ է նման բացասական դրսևորումներից։

Շվեդիայի իշխանությունները երկուշաբթի հայտարարել են Հայաստանից և Ադրբեջանից եկած ամուսիններ՝ Ալբերտ Գրիգորյանի և Իռադա Բաբաևայի երկրից վտարման մտադրության մասին։  

Բաբաևան և Գրիգորյանը երկար ժամանակ որպես քաղաքացիական ամուսիններ ապրել են Շվեդիայում, 2004 թ.-ին ծնվել է նրանց դուստր Վիկտորիա Գրիգորյանը։

Շվեդիայի իշխանությունների տվյալներով՝ Գրիգորյանը և Բաբաևան պնդելով, որ իրենց տրամադրվի քաղաքական փախստականի կարգավիճակ, չեն կարողացել ներկայացնել այդ կարգավիճակը ստանալու համար անհրաժեշտ փաստեր ։

Շվեդական իշխանությունների որոշման համաձայն՝ Գրիգորյանը և Բաբաևան կվտարվեն համապատասխանաբար Հայաստան և Ադրբեջան՝ համարվելով այդ պետությունների քաղաքացիներ։ Նրանց դուստր Վիկտորիան, որպես առանց քաղաքացիության անձ, մոր հետ կվտարվի Ադրբեջան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
06 Դեկտեմբերի 2017
Հայ խոհարարը ծիծաղելի է անվանել տոլմայի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումը. «Նովոստի–Արմենիա»–ի էքսկլյուզիվ
Սեդրակ Մամուլյանը ծիծաղելի է համարում Ադրբեջանի կողմից տոլմայի պատրաստման բաղադրատոմսը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընգրկելու վերաբերյալ որոշումը։  
14:56
06 Դեկտեմբերի 2017
Հայկական քոչարին` ՅՈԻՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (ՎԻԴԵՈ)
Հայկական քոչարին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
13:10
06 Դեկտեմբերի 2017
Ադրբեջանը վերջնականապես յուրացրեց հայկական տոլման. այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկեց Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը։
12:22
06 Դեկտեմբերի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ մեքենաների համար
Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է։
13:35
04 Դեկտեմբերի 2017
Հայաստանը չի հաստատում Մոսկվա–Երևան չվերթերի չեղարկումը
Հայկական ավիացիոն կառույցները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը չեն հաստատում Մոսկվա–Երևան որոշ չվերթերի չեղարկման լուրերը։
11:31
04 Դեկտեմբերի 2017
Հրապարակվել է այս գիշեր երկնքում հայտնված գերլուսնի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Այս գիշեր երկրագնդի բնակիչները կարող էին դառնալ գերլուսնի ականատեսը։
19:20
03 Դեկտեմբերի 2017
Կառլես Պույոլ. «Հայերը շատ ուժեղ մարդիկ են՝ ուժեղ բնավորությամբ» (ՎԻԴԵՈ)
Հայտնի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը հյուրընկալվել է «Պրոժեկտորպերիսհիլթոն» ծրագրում:
15:27
03 Դեկտեմբերի 2017
Նախաճաշից հրաժարվելը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների
Պարզվել է, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել նախաճաշից հրաժարվելը։
20:41
02 Դեկտեմբերի 2017
Մոսկվացի տատիկը 5 մլն ռուբլով անմահության բուժահեղուկ է գնել
Մոսկվայում 72-ամյա թոշակառու կինը խարդախների զոհ է դարձել:
19:27
02 Դեկտեմբերի 2017
Օծանելիքի բույրի տևողությունը երկար պահելու պարզ հնարք
Յուրաքանչյուր կին չի պատկերացնում իրեն առանց սիրելի բույրի, քանի որ օծանելիքի օգտագործումն անբացատրելի հաճույք է պատճառում։
18:07
02 Դեկտեմբերի 2017
Ակնոց կրող մարդկանց ինտելեկտն ավելի բարձր է
Պարզվել , որ ակնոց կրող մարդկանց ինտելեկտն ավելի բարձր է։
16:51
02 Դեկտեմբերի 2017
Դեմքի արդյունավետ դիմակ ձմռանը չքնաղ տեսք ունենալու համար
Ներկայացնում ենք լավագույն միջոցը, որի օգնությամբ դուք ցուրտ ձմռանը կունենաք հարթ, փափուկ և չքնաղ մաշկ։