484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ամուսինները Երևանի «Թայֆուն» գիշերային ակումբում նպաստել են պոռնկությամբ զբաղվելուն
19:55
02 Օգոստոսի 2007

ՀՀ գլխավոր դատախազության  քննչական վարչությունն ավարտվել է  «Թայֆուն» գիշերային ակումբում մարմնավաճառների պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունուոմ։

Համաձայն տեղեկտվության նախաքննությամբ պարզվել է, որ «Թայֆուն» գիշերայի ակումբի տնօրեն Լ. Սուջյանն ու նրա հետ փաստական ամուսնական կապի մեջ գտնվող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ս. Քուլաջին 2005թ. նոյեմբերից Երևանի Սայաթ-Նովա 27 հասցեում գտնվող բնակելի շենքի նկուղային հարկում, իսկ 2007թ. ապրիլից Փարաքար-Թայիրով Ազնավուրի 25 հասցեում կազմակերպել և իրականացրել են արևելյան ոճի «Թայֆուն»  գիշերային դիսկո-ակումբի գործունեությունը:

«Ամուսինները, նախնական համաձայնությամբ, գույքային օգուտ ստանալու դիտավորությամբ, Իրանից ժամանող զբոսաշրջիկներին գայթակղելու, նրանց ակումբի մշտական հաճախորդներ դարձնելու և դրանով իսկ եկամուտ ստանալու նպատակով 2005-2007թթ. ընթացքում հավաքագրել են մի խումբ մարմնավաճառների՝ ակումբը վերածելով մարմնավաճառների մշտական հավաքատեղի, որտեղ վերջիններս ծանոթացել և որոշակի վճարի դիմաց սեռական հարաբերությունների մեջ են մտել ազգությամբ պարսիկ զբոսաշրջիկների հետ»,-ասվածծ էհաղորդագրությունում»

Բացի այդ, Ս. Քուլաջին,  «Զվարթնոց» օդանավակայանով մաքսանենգ ճանապարհով, առանց իրացնելու նպատակի ՀՀ  է փոխադրել «Կոդեին» տեսակի թմրամիջոց, պահել և առանց բժշկի թույլտվության գործածել է այն, ինչպես նաև օգտագործման  նպատակով  «Կոդեին»  տեսակի թմրամիջոց է տրամադրել նաև իր հետ փաստական ամուսնական կապի մեջ գտնվող Լ. Սուջյանին: 2007 թվականին Ս.Քուլաջին  ձեռք է բերել և գործածել նաև «Տրամադոլ»  տեսակի հոգեներգործուն նյութ:

Ինչպես տեղեկացվում է հաղորդագրության մեջ, ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Լ. Սուջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 271-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ  Ս. Քուլաջիին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 215-րդ հոդվածի 2-րդ մասով, 271-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը 2007թ. հուլիսի 20-ին ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների  առաջին ատյանի դատարան` գործն ըստ էության քննելու համար:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:54
12 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ, որը թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել անշարժ գույք ընդամենը 3% կանխավճարով:
11:08
11 Դեկտեմբերի 2017
Դավիթ Այվազյանն ու Աստղիկ Մխիթարյանը գերել են ռուսական «Ты супер! Танцы» շոուի ժյուրիին և հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
17–ամյա Դավիթ Այվազյանն ու 15–ամյա Աստղիկ Մխիթարյանը փայլուն ելույթ են ունեցել «Ты супер! Танцы» միջազգային շոուի կիսաեզրափակչում։
19:25
10 Դեկտեմբերի 2017
Ցավազրկողները դարձել են ճարպակալման պատճառ
Ցավազրկողները հանգեցնում են մարմնի քաշի կտրուկ ավելացման։
16:38
10 Դեկտեմբերի 2017
Հայտնի են YouTube–ի տարվա ամենահայտնի տեսահոլովակները
YouTube–ը հրապարակել է տարվա ամենահայտնի երաժշտական տեսահոլովակների ցանկը:
15:15
10 Դեկտեմբերի 2017
Ընտրվել են տարվա վատագույն ֆիլմերը
Rolling Stone պարբերակը ընտրել է տարվա ամենավատ ֆիլմերը։
12:41
10 Դեկտեմբերի 2017
Հոֆմանը պատմել է, թե ինչպես է նրան ուղղորդել Վիլյամ Սարոյանը (ՎԻԴԵՈ)
Օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը պատմել է իր ստեղծագործական ուղու մասին:
20:47
09 Դեկտեմբերի 2017
Աշխարհի առաջին SMS հաղորդագրության հեղինակը պատմել է դրա բովանդակության մասին
Պատմության մեջ առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 25 տարի առաջ։
19:37
09 Դեկտեմբերի 2017
Ճարպն այրող արդյունավետ ըմպելիք
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի և միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
18:12
09 Դեկտեմբերի 2017
Սմարթֆոնից կախվածությունը հանգեցնում է փոփոխությունների գլխուղեղում
Հետազոտության ընթացքում հարցված երիտասարդների 46 տոկոսը նշել է, որ կյանքը չի պատկերացնում առանց սմարթֆոնի։
17:00
09 Դեկտեմբերի 2017
18 երկրների գեղեցկուհիներ ժամանել են Երևան` «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության մրցույթին մասնակցելու համար (ՖՈՏՈ)
«Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Երևանում:
15:48
09 Դեկտեմբերի 2017
4 ռուսերեն բառեր, որոնք փոխառված են հայերենից
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է։ Այն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է, այդ իսկ պատճառով հայերեն արմատներով բառերը ռուսերենի հնագույն բառերից են։
14:25
09 Դեկտեմբերի 2017
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Տարվա ցուրտ ժամանակ մեր օրգանիզմը վիտամինների և օգտակար նյութերի կարիք ունի: