486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել հաշմանդամ-երեխաների ծնողների համագումար
18:04
27 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Առաջին անգամ Հայաստանում տեղի է ունեցել սահմանափակ հնարավորություններով երեխաների ծնողների համագումար։

Ինչպես ուրբաթ Երևանում լրագրողներին հայտնեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը, «Ծնողները ծնողներին» կարգախոսով անցկացվող նիստի հիմնական նպատակը հաշմանդամ-երեխաների ծնողների գործունեությունը ակտիվացնելն է։

«Մեր այսօրվա նիստի նպատակն է սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով երեխաների ծնողներին քարոզել ակտիվ լինել։ Առանց նրանց օգնության մենք չէինք կարողանա հասնել նրան, որ այսօր Հայաստանը մտնում է հաշմանդամ-երեխաների իրավունքները պաշտպանող ամենաակտիվ երկրների ցուցակի մեջ», - նշեց Թադևոսյանը։

Իր հերթին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանեկան, կանանց և երեխաների հիմնախնդիրների վարչության պետ Լալա Ղազարյանն ավելացրեց, որ կարևորագույն խնդիրներից մեկն է կրճատել այն ծնողների թիվը, որոնք չեն ցանկանում հոգ տանել իրենց հաշմանդամ երեխաների մասին, և նրանց հանձնում են պետության խնամքին։

«Մենք պետք է օրինակ ցույց տանք այն ծնողներին, որոնք հրաժարվում են իրենց երեխաներից՝ ֆիզիկական թերությունների պատճառով։ Նման երեխային մանկատուն հանձնելով, նրանք զգալի կրճատում են հասարակության լիիրավ անդամ դառնալու նրա հնարավորությունը»,- ընդգծեց Լ. Ղազարյանը։

ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը ողջունեց նիստի մասնակիցներին և կազմակերպիչներին ու հետագայում նմանատիպ միջոցառումներն ընդլայնելու առաջարկ արեց։

«Ես ողջունում եմ այս նիստը և հույս ունեմ, որ այն սկիզբ կդնի մի շարք միջոցառումների, որոնք թույլ կտան հասնել շոշափելի արդյունքների»,- ասաց նա։

1996թ. սկսած «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ակտիվ և փորձառու ծնողների ջանքերով Երևանից, Վանաձորից, Դիլիջանից, Իջևանից, Ստեփանավանից և Հայաստանի այլ քաղաքներից եկած ծնողներից ստեղծվեցին փոխադարձ օգնության խմբեր։

Հաշմանդամ-երեխաների ծնողների առաջին նիստի կազմակերպիչներն էին «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը և Դանիական միջազգային զարգացման կազմակերպությունը։ Նիստը իրագործվում է «Կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Դանիական միջազգային զարգացման կազմակերպության կողմից։

2007թ. հունվարի 1-ի պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանում ապրում են 148 հազար 656 հաշմանդամներ, որոնցից 8,45 հազարը 18 տարեկանից փոքր են։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում:
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։