485.74
+0.58
561.81
-1.12
8.27
+0.04
+10
Եղանակը Երևանում
Հայ
«Ամառային ճամբար-2007» երիտասարդական հավաքը Հայաստանում կանցկացվի օգոստոսի 11-ից 18-ը
18:34
23 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ամառային ճամբար-2007» երիտասարդական հավաքը կանցկացվի օգոստոսի 11-ից 18-ը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) սպորտային-առողջարարական ճամբարներում։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը երկուշաբթի հաղորդեց ՀՊՃՀ ուսխորհրդի նախագահ Հայկ Աքարմազյանը։

Նա նշեց, որ «Ամառային ճամբար-2007»-ի հոբելյանական՝ հինգերորդ ծրագիրը ներառելու է ուսանողներն և երիտասարդներին հետաքրքրող թեմաներով խորհրդաժողովներ և քննարկումներ, որոնց արդյունքներով համապատասխան հայտարարագիր և առաջարկների ծրագրեր են կազմվելու։

«Ծրագիրն իրագործվում է ՀՊՃՀ 75-ամյակի նախաշեմին և համախմբման ու ուսանողական ինքնավարության հարուստ ավանդույթներ ունեցող ուսանողության համար նոր ազդակ դառնալու նպատակ ունի»,- ասաց Աքարմազյանը։

Քննարկումների ընթացքում կշոշափվեն հետևյալ թեմաները. կրթական բարեփոխումներ, սոցիալական ծրագրեր և զբաղվածության խնդիրներ, հասարակական աշխատանք և քաղաքականություն, գիտություն և երիտասարդության մասնակցությունը գիտության մեջ, ուսանողների տեղական, տարածաշրջանային և միջազգային կապեր։

Ծրագրի շրջանակներում նախատեսված են թիմային ելույթներ սպորտային և մշակութային տարբեր մրցույթներում։ Հավաքի փակման համերգի ժամանակ կշնորհվեն «Լավագույն մասնակից» և «Լավագույն թիմ» մրցանակները։

Աքարմազյանի խոսքերով, հավաքին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, որոնք կընտրվեն ներկայացված դիմումների հիման վրա։ Դիմումներն ընդունվում են մինչև հուլիսի 25-ը ներառյալ։

Հավաքին մասնակցելու համար հրավիրված են Հայաստանի ազգային ուսանողական ասոցիացիայի, Եվրոպական միջազգային ուսանողական ասոցիացիայի, Եվրոպական երիտասարդական հավաքի և եվրոպական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

2002-ից ՀՊՃՀ ուսխորհուրդը իրականցնում է ամառային հանգստի ծրագիր, որին անցած տարիների ընթացքում մասնակցել են ավելի քան 500 ուսանողներ։

Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանը ազգային տեխնիկական կրթության առաջատարն է և ապահովում է բազմաստիճան ինժենեական կրթություն։ Հիմնադրումից ի վեր (1933-ին) այն ավարտել են ավելի քան 100 հազ. ինժեներներ։

Ներկայումս, համալսարանում ուսանում են շուրջ 11 հազ. ուսանողներ։ Համալսարանի հիմնական դասախոսական կազմն անցնում է հազարից և նրանց մեծ մասը ունի գիտական աստիճան ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:14
07 Նոյեմբերի 2017
Բրիտանացի միլիարդերը ամենօրյա չվերթեր կիրականացնի տիեզերք
SpaceShipTwo Unity նավը 2014 թվականին կործանված Enterprise նավի կատարելագործված տարբերակն է։
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։