480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ տրանսպորտի նախարարության հավատարմագիրը չունեցող տաքսիների շահագործումը կդադարեցվի օգոստոսի 1-ից
18:12
20 Հուլիսի 2007

ՀՀ տրանսպորտի նախարարության հավատարմագիրը չունեցող ուղևորափոխադրող տաքսիների շահագործումը կդադարեցվի օգոստոսի 1-ից։ Այս մասին ուրբաթ ուղևորափոխադրող տաքսի-ծառայություններին առաջին ութ հավատարմագրերը հանձնելուց հետո լրագրողներին հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի առաջին փոխնախարար Հրանտ Բեգլարյանը։

«Բոլոր ուղևորափոխադրող տաքսիները հավատարմագրելու պահանջը մտցվել էր դեռևս 2006թ. վերջին, իսկ 2007թ. հունիսին կառավարությունն այդ հավատարմագրի ձևը հաստատող որոշում էր ընդունել», - ասաց նա, ավելացնելով, որ օգոստոսի 1-ից հետո իրավախախտների հանդեպ խիստ միջոցներ կկիրառվեն։

Միաժամանակ, Բեգլարյանը նշեց, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տաքսի-ծառայությունների հետ աշխատելու համար ստեղծվել է հավատարմագրման  հանձնաժողով, որն արդեն ուսումնասիրել է հավատարմագրում ստանալու համար ներկայացված առաջին 50 հայտերը։

Աշխատանքների արդյուքնում, ինչպես հայտնեց փոխնախարարը, առաջին ութ հավատարմագրերը հանձնվել են այսօր, իսկ մյուս շաբաթվա կեսին հավատարմագրեր կստանան ևս 11 սուբյեկտներ։ Հավատարմագրեր ստացած ուղևորափոխադրում իրականացնող տաքսի-ծառայություններից յոթը Երևանից, Գյումրիից, Մարտունիից, Իջևանից, Արտաշատից, Սյունիքի մարզից են և մեկ վարորդ-սեփականատեր՝ Երևանից։

Բեգլարյանը հայտնեց, որ ներկայումս հանրապետությունում գործում են 400 տաքսի-ծառայություններ և փոխադրում կատարող մոտ 800 մասնակիցներ։ Ըստ պաշտոնական տվյալների հանրապետությունում ընդհանուր առմամբ հաշվարկված է մոտ 5,4 հազ. տաքսի։

«Հաշվի առնելով, որ մոտ ժամանակներս նրանք բոլորն էլ համապատասխան հավատարմագրեր և դեղին համարներ կստանան, նրանց գործունեությունը կբերվի իրավական դաշտ, տաքսիները կդառնան պաշտոնական հարկատուներ», - ասաց փոխնախարարը, հայտնելով, որ հավատարմագիր ստանալու պետական տուրքը կազմում է 200 հազ. դրամ (մոտ $600)։

Բացի այդ, Բեգլարյանը խնդրեց ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ պետտուրքը միանվագ է թե տաքսի-ծառայությունների, անկախ մեքենաների թվից, և թե մասնակիցների համար։ Նրա կարծիքով այս կարգը լիբերալ է, իսկ հնարավոր չարաշահումների մասին խոսակցություններն անհիմն։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։
15:59
01 Դեկտեմբերի 2016
Հայկական Beeline-ը սմարթֆոնների նախատոնական վաճառք է անցկացնում
Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։