480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ստամբուլում ընթանում է «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության դատավարությունը
17:57
02 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի, /Նովոստի-Արմենիա/: Երկուշաբթի Ստամբուլում սկսվել է թուրք-հայկական «Ակոս» (Agos) շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի (Hrant Dink)՝ հունվարին տեղի ունեցած սպանության դատավարությունը: «ՌԻԱ Նովոստին»  տեղեկացնում է, որ Եվրոմիությունում այս դատավարությունը գնահատում են որպես Թուրքիայի իրավական համակարգի որակավորման թեստ՝ ստուգելու համար, թե որքանով է այն համապատասխանում համընդհանուր եվրոպական չափանիշներին:

Դատապարտյալների աթոռին են 18 կասկածյալներ, այդ թվում` երկու անձինք, որոնց քննությունը մեղադրում է սպանության կազմակերպման մեջ, և 17-ամյա Օգյուն Սամաստը (Ogun Samast), որն ուղղակիորեն կատարել է հանցագործությունը:

Քանի որ գործով անցնում են անչափահասներ, դատական նիստը, տեղի օրենսդրության համաձայն, անցկացվում է փակ ռեժիմով,  ընդգծում է NTV հեռուստաընկերությունը:

Պետական մեղադրողը պահանջում է Դինքի սպանության կազմակերպիչներին և իրականացնողին դատապարտել խիստ ռեժիմի ցմահ բանտարկության, իսկ այն անձանց, ովքեր մասնակցել են գործին` 22,5-ից մինչև 48 տարվա բանտարկության:

Մեղադրող կողմն իր պահանջը հիմնավորում է թուրքական ՔՕ  հոդվածներով. «մասնակցություն ահաբեկչական կազմակերպության գործունեությանը», «սպանության իրագործում», «հրազենի անօրինական պահում», «պայթուցիկ նյութերի պատրաստում, պահում և կիրառում», «ֆիզիկական դատաստանի սպառնալիք»:

Ըստ տեղեկատվության, դատավարության ընթացքում սպասվում է մոտավորապես 500 փաստաբանների մասնակցություն:

 «Ակոսի» գլխավոր խմբագիրը սպանվել է հուվարի 19-ին Ստամբուլում, իր թերթի խմբագրության մոտ: Օրեր անց ձերբակալվել էին նրա վրա կրակ բացած Սամաստը և  Տրապիզոն սևծովյան նահանգի ավելի քան տաս բնակիչներ, որոնք  կասկածվում էին սպանությանը մասնակից լինելու մեջ:

Առաջին իսկ հարցաքննության ժամանակ Դինքին սպանողը ամբողջովին խոստովանեց իր հանցանքը և խոստովանության մեջ գրեց, որ որոշել էր լրագրողին սպանել՝ գտնվելով նրա հրապարակումների ազդեցության տակ, նախևառաջ՝ հայկական ցեղասպանության խնդրի վերաբերյալ։

Թուրք ազգայնամոլները «Ակոսի» գլխավոր խմբագրին բազմիցս սպառնացել էին ֆիզիկական դատաստանով:

Դինքի սպանությունից հետո Թուրքիայում կրկին թեժացան վեճերը՝ ՔՕ 301 հոդվածը անվավեր ճանաչելու անհրաժեշտության շուրջ, որը դատապարտում է այլախոհությունը։  Հենց այս հոդվածով էր՝ «թուրք ազգությունը վիրավորելու» մեղադրանքով,  2005 թվականին պատասխանատվության կանչվել Դինքը, ինչպես նաև գործ էր հարուցվել նոբելյան մրցանակակիր, գրող Օրհան Փամուկի նկատմամբ:

Եվրոմիությունը, որին ձգտում է անդամակցել Թուրքիան, մշտապես քննադատում է նրան՝ մարդու իրավունքների ոտնահարման համար և պահանջում է արագացնել դեմոկրատական վերափոխումների իրականացումը, որոնք նախատեսված են եվրոինտեգրացիայի գործընթացով: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։
15:59
01 Դեկտեմբերի 2016
Հայկական Beeline-ը սմարթֆոնների նախատոնական վաճառք է անցկացնում
Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։