528.1
7.2
475.94
+25
Եղանակը Երևանում
Հայ

Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ

19:01
22 Փետրվարի 2017

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը` իր կնոջը երկրի առաջին փոխնախագահ նշանակելու վերաբերյալ։

Facebook–ում հայտնվել են բազմաթիվ մեկնաբանություններ, հրապարակումներ և նույնիսկ ծաղրանկարներ` նվիրված պետության ղեկավարի այս որոշմանը։

Հայ օգտատերերի առաջին կատակն այս թեմայով «House of cards» հայտնի սերիալն էր։ «Հավանաբար, դիտել է «House of cards»–ը և իրեն Անդերվուդ է կարծել։ Անդերվուդ Իլհամ Հեյդարի»։ Իսկ որոշ օգտատերեր պարզապես որոշել են, որ Ալիևը չի սպասել «Թղթե տնակ»–ի նոր եթերաշրջանին և թողարկել է սեփական տարբերակը։

«Ամենատարածված հարցը սա է դարձել. «Իսկ դու ի՞նչ ես արել քո կնոջ համար Սիրահարների օրվա կամ մարտի 8–ի առթիվ», ընդ որում, նմանատիպ մեկնաբանություններն ուղեկցվում են «love is…» մաստակի` «Սերը... Սահմանադրությունը նրա համար փոխելն է» նկարով։

Мехрибан

Տարածում են գտել նաև «Մելանիա Թրամփի աևձագանքը Մեհրիբան Ալիևայի նշանակմանը» ադրբեջանական ծաղրանկարի վերահրապարակումները։ Պատկերի վրա Մելանիա Թրամփը դիմում է հեռուստացույցով Մեհրիբանի նշանակումը դիտող ամուսնուն` Դոնալդ Թրամփին, հետևյալ խոսքերով. «Տես, նա իրական իշխանությամբ է օժտված»։

Мехрибан

Որոշ օգտատերեր ավելի խորն են մոտեցել հարցին` ներկայացնելով Ադրբեջանի «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենքի դրույթը, որտեղ 7–րդ գլխի 7.1 հոդվածում ասվում է, որ պաշտոնատար անձինք չեն կարող նշանակել մտերիմ հարազատներին անմիջապես իրենց ենթակա պաշտոնների` բացառությամբ, օրենսդրությամբ նախատեսված ընտրական և այլ պաշտոնների։ Որպես վերոնշյալի շարունակություն` ընդունվել է 7.2 հոդվածը։

«7.1 հոդվածը խախտած անձինք պարտավորվում են տվյալ իրավախախտման հայտնաբերումից հետո 30–օրյա ժամկետում կամավոր չեղարկել այս դրույթը` ենթակա անձին տեղափոխելով այլ պաշտոնի։ Եթե դա հնարավոր չէ, ապա տվյալ անձանցից մեկը պարտավորվում է լքել զբաղեցրած պաշտոնը»,– ասվում է օրենքում։ «Իլհամը ստիպված է հեռանալ ։(»,- մեկնաբանում են օգտատերերը։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:28
21 Օգոստոսի 2019
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում և երեք մարզերում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում և երեք մարզերում։
19:25
20 Օգոստոսի 2019
Հայաստանում արձանագրվել է աղիքային վարակի դեպք. հոսպիտալացվել է 10 քաղաքացի
Գեղարքունիքի մարզում հոսպիտալացվել է 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ:
18:45
20 Օգոստոսի 2019
Հայաստանում սոցցանցերի թոփ ամենատարածված էջերը. ում են հետևում հայ օգտատերերը (ՎԻԴԵՈ)
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է հայ հանդիսատեսի շրջանում ամենատարածված ռեսուրսների ցանկը:
17:12
20 Օգոստոսի 2019
ՀՀ վարչապետը նոր խորհրդական ունի (ՖՈՏՈ)
Վարչապետը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք:
13:09
20 Օգոստոսի 2019
ՌԴ–ում հայրը, քիչ էր մնում, նետեր 5 ամսական երեխային պատուհանից (ՎԻԴԵՈ 18+)
Պատուհանից դուրս երեխային թափահարող տղամարդն ավելի քան 10 դատվածություն ունի։
12:00
20 Օգոստոսի 2019
«Պոբեդա» լոուքոսթերը հերքել է Գյումրիում օդանավի կոշտ վայրէջքի տեղեկությունը
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է, որ ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել:
10:31
20 Օգոստոսի 2019
Դուեյն Ջոնսոնը և նրա հայ սիրելին պաշտոնապես ամուսնացել են (ՖՈՏՈ)
Ամերիկացի դերասան և շոումեն Դուեյն Ջոնսոնը և նրա քաղաքացիական կինը, հայազգի երգչուհի Լորեն Խաշիանը, պաշտոնապես գրանցել են հարաբերությունները։
13:43
19 Օգոստոսի 2019
Հայաստանն առաջատարն է ռուս զբոսաշրջիկների համար ամենատարածված ուղղությունների շրջանում
Հայաստանն արդեն երկրորդ ամառ աննդմեջ զբաղեցնում է արտասահմանյան ուղղությունների առաջին տեղը ռուս զբոսաշրջիների համար:
10:46
19 Օգոստոսի 2019
Քաջալերվեք. շոգը չի նահանջելու նաև այս շաբաթ
Արարատյան դաշտի և Երևանի շոգը չի նահանջելու նաև այս շաբաթվա ընթացքում։
21:07
18 Օգոստոսի 2019
Lifting և սպիտակեցում. հիանալի դիմակ դեմքի համար
Այս արդյունավետ դիմակը կօգնի բացել մաշկի գույնը`մաքրելով և միաժամանակ ձգելով այն։    
16:04
18 Օգոստոսի 2019
Աբովյանի ծննդատունը այսուհետ կաշխատի գերժամանակակից հետազոտման ապարատով
Սարքն առանձնանում է աննախադեպ հնարավորություններով:
20:03
17 Օգոստոսի 2019
Սահնօձ, շահմար. հանրապետության տարբեր տարածքներում օձեր են հայտնաբերվել
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: