539.06
7.43
478.4
+28
Եղանակը Երևանում
Հայ

Սկանդալ «Կոմերսանտ»–ում. մի ամբողջ բաժին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

17:08
20 Մայիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Կոմերսանտ» հրատարակչատան հատուկ թղթակից Իվան Սաֆրոնովը և քաղաքականության բաժնի խմբագրի տեղակալ Մաքսիմ Իվանովը հեռանում են պարբերականից Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հրաժարականի մասին նյութի պատճառով։ Երկու լրագրողների կարծիքով, այդպիսի որոշում է կայացրել բաժնետերը։ Նրանք լքում են հրատարակչատունը կողմերի համաձայնությամբ, հայտնում է «Վեդոմոստի»–ն։

«Լրագրողներին հրաժեշտ ենք տվել, քանի որ գրառումը պատրաստելիս խախտվել են «Կոմերսանտ»–ի խմբագրման չափանիշները»,– թղթակիցների հեռացումը մեկնաբանել է «Կոմերսանտ»–ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ժելոնկինը։

Ազատման դիմում են ներկայացրել քաղաքականության բաժնի բոլոր աշխատողները և նրանց վերահսկող ղեկավարները, Facebook–ի իր էջում գրել է «Կոմերսանտ»–ի գլխավոր խմբագրի տեղակալ Գլեբ Չերկասովը։ Դիմում է գրել նաև ինքը, թղթակիցներ Նատալյա Կորչենկովան, Ալեքսանդրա Ջորջևիչը, Սոֆյա Սամոխինան, Ելիզավետա Միլերը, Կատերինա Գրոբմանը, Վսեվոլոդ Ինյուտինը, ինչպես նաև տեսաբան Վիկտոր Խամրաևը և հատուկ թղթակից Աննա Պուշկարսկայան։

Մատվիենկոյի հնարավոր հրաժարականի մասին նյութը հրապարակվել է ապրիլի 17–ին։ Նրանում ասվում էր, որ մայիսին Դաշնային խորհրդի խոսնակը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի իր հնարավոր հրաժարականը։ Նրա պաշտոնի հնարավոր թեկնածու էր նշվում Արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը։

Սա «Կոմերսանտ»–ում երկու ամսում երկրորդ մեծ սկանդալն է։ Մարտին իր ազատման մասին հայտնել էր թղթակից Մարիա Կարպենկոն։ -0-



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
16 Հունիսի 2019
4 մթերքներ, որոնք արագացնում են դեմքի ծերացումը. բժիշկ
Սննդային սովորություններն անպայման արտացոլվում են դեմքին և կարող են նպաստել վաղաժամկետ ծերացմանը:
19:27
16 Հունիսի 2019
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից։
21:15
15 Հունիսի 2019
Քիմ Քարդաշյանը հրաժարվել է կենդանիների մորթուց (ՖՈՏՈ)
Քարդաշյանն իր Instagram-ում հայտնել է, որ հրաժարվել է կենդանիների մորթուց` հօգուտ արհեստական անալոգների:
19:15
15 Հունիսի 2019
Հավկիթները ևս մեկ օգտակար հատկություն ունեն
Ամերիկացի բժիշկները հայտնաբերել են հավկիթների նոր օգտակար հատկությունը:
18:20
15 Հունիսի 2019
Կենսաբանները հայտնաբերել են տաք սուրճի նոր օգտակար հատկությունները
Կենսաբանները հայտնաբերել են տաք սուրճի նոր օգտակար հատկությունները:
15:39
15 Հունիսի 2019
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
19:44
13 Հունիսի 2019
«Երբեք այսքան երջանիկ չէր». Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնը միացել են
Բրեդ Փիթը և Ջենիֆեր Էնիսթոնն առաջին անգամ հանգստյան օրերն անցկացրել են իտալական վիլլայում։
11:40
13 Հունիսի 2019
Երևանում թունավորվել են հարսանիքի ընդհուպ մինչև հարյուրավոր մասնակիցներ
Թունավորվել են հարսը, փեսան, նրանց մայրերը, հարսի քույրը, բազմաթիվ այլ հարազատներ ու մտերիմներ:
11:07
13 Հունիսի 2019
Պուտինի ՀՀ այցի ժամանակ քննարկվելու է ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքի հարցը
Մեքենաների մաքսատուրքը հնարավոր է չբարձրանա կամ շատ չնչին բարձրանա:
10:48
13 Հունիսի 2019
ԳեոՊրոՄայնինգը ֆինանսավորեց ամառային լողավազանի վերակառուցումը Արարատի մարզում
Նախագծի շրջանակում Ընկերությունը վերանորոգեց 450քառ․մ․ մակերեսով լողավազանը:
10:13
13 Հունիսի 2019
Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
15:00
12 Հունիսի 2019
Հայաստանը բարելավել է «Խաղաղասիրության գլոբալ ինդեքսի» իր դիրքերը
Խաղաղասիրության 2019 թվականի գլոբալ ինդեքսում (Global Peace Index) Հայաստանը զբաղեցրել է 118-րդ հորիզոնականը: