ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Samsung ընկերությունը գովազդային տեսանյութ է հրապարակել, որտեղ համեմատել է իր սմարթֆոնները և Apple–ի iPhone–ները։
Գովազդը կոչվում է «Growing up» («Հասակ առնել») և ցուցադրում է, թե ինչպես են մարդիկ ժամանակի ընթացքում հրաժարվում iPhone–ից` նախընտրելով այլ գաջեթներ։ Բացի այդ, տեսանյութում ցուցադրվում են iPhone–ի թերությունները, որոնցից հաճախ բողոքում են օգտատերերը, օրինակ, խոնավությունից պաշտպանության և ականջակալների ստանդարտ մուտքի բացակայությունը, գրում է gazeta.ru–ն։
Տեսանյութի հեղինակները չեն մոռացել նշել նաև հսկայական հերթերը, որոնք ուղեկցում են iPhone–ի յուրաքանչյուր նոր գաջեթի վաճառքին։ Գովազդը YouTube–յան ալիքում արդեն հավաքել է ավելի քան 15 մլն դիտում։–0–