ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ծնունդով Ռյազանից Իրինա և Սեմյոն Մաինսկիներն ամուսնացել են Հայաստանում հայկական ավանդույթներով «Ժաննա պոժենի» ծրագրի շրջանակում: Նրանց մասնակցությամբ հաղորդումը եթեր է հեռարձակվել շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին «Պյատնիցա» հեռուստաալիքով:
Թեև զույգն ամուսնացած է արդեն վեց տարի, բայց երազում էր նշել հարսանեկան հանդեսը, քանի որ վեց տարի առաջ նրանք քաղաքացիական ամուսնությունն են գրանցել: Մաինսկիները ցանկանում էին այդ հանդիսությունը նշել հոգևոր հարուստ պատմություն ունեցող երկրում, ու այդ նպատակով ծրագրի կազմակերպիչներն առաջարկել են երկու տարբերակ՝ Իսրայել և Հայաստան: Վիճակահանության արդյունքներով հարսանիքի անցկացման վայրը վերջնականապես որոշվել է՝ Հայաստան, գրում է
rzn.info-ն:
Շոուի հաղորդավար Ժաննա Բադոևան զույգի համար մի քանի փորձություն է նախապատրաստել:
Նախևառաջ, Իրինան պետք է սեփական ձեռքերով հայկական գորգ գործեր, իսկ Սեմյոնը՝ զբաղվեր ժայռամագլցմամբ Հայաստանի լեռներում: Նրանք շոուի սկզբում բաժանվել են՝ երեք օր ապրելով առանձին և կատարելով հանձնարարությունները:
Արարողության համար փեսացուի և հարսնացուի համար ազգային տարազ են ընտրել: Հարսնացուն ընտրել է ազգային խոհանոցով ռեստորան, իսկ փեսացուն զբաղվել է ամուսնական մատանիների ընտրությամբ:
Պսակադրությունից հետո նորապսակներին սպասում էր տոնական խնջույք: Իսկ ծրագրի ավարտին Ռյազանից ժամանած զույգը ռեփ է կատարել որպես նվեր: -0-