ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Խաբարովսկում տաքսու վարորդը ստիպել է ադամանդե կանաչով (зелёнка) լվացվել երեք ուղևորների, ովքեր չեն կարողացել վճարել ուղեվարձը, գրում է
Лента.ру–ն։
Դատելով տեսանյութից, ուղևորները երկու աղջիկներ են և երիտասարդ։ Տղամարդը ստիպում է ուղևորուհիներից մեկին կռանալ, ափերի մեջ զելյոնկա է լցնում, ինչից հետո աղջիկը քսում է այն իր դեմքին։
Загружается новость ...
"Право"
«Նորմալ քսիր, ականջներդ էլ քսիր, որ տեսանելի լինի»,– ասում է տղամարդը։
Դրան հետևում են երկրորդ աղջիկը, ում դեմքն արդեն ադամանդե կանաչի մեջ է, և երիտասարդը, ում դեմքը կադրում չի երևում, բայց ձեռքերը նույնպես կանաչ են։
Տեսանյութի մեկնաբանության մեջ ասվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Խաբարովսկի Կրասնայա Ռեչկա միկրոշրջանում։ -0-