ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի Արմենիա/. Ռումինական TAROM ավիաընկերությունը կարող է սկսել չվերթեր իրականացնել դեպի Երևան:
Загружается новость ... "Лево"
Ինչպես հայտնում է routesonline.com-ը, նախատեսվում է, որ ընկերությունը չվերթեր կիրականացնի մի քանի քաղաք, այդ թվում` Երևան: Քանի որ չվերթերը ոչ կանոնավոր են լինելու, նշվում են միայն ուղղություններն` առանց չվացուցակի:
TAROM կամ Romanian Air Transport–ն (Transporturile Aeriene Române) Ռումինիայի ազգային ավիափոխադրողն է, ամենախոշոր ու ամենահին ավիափոխադրողը : Ավիաընկերության հիմնական օդանավակայանն է Օտոպենի Անրի Կոանդի անվան միջազգային օդանավակայանը Բուխարեստից 16 կմ դեպի հուսիս: TAROM ընկերության բաժնետոմսերի 95 տոկոսը պատկանում է պետությանը: 2010 թ.-ի հունիսի 25-ին ավիաընկերությունը ներառվել է SkyTeam–ի կազմում:–0–