553.43
7.3
485.81
-2
Եղանակը Երևանում
Հայ
«Ռոստելեկոմ»-ը ժամանակակից և բարեկարգ խաղահրապարակ է նվիրել Վանաձորի մանուկներին (ՖՈՏՈ)
17:04
14 Սեպտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Վանաձոր քաղաքում պաշտոնապես բացվեց «Ռոստելեկոմ»-ի կողմից բարեկարգված և ժամանակակից մարզասարքերով հագեցած խաղահրապարակը կենտրոնական՝ «Մոր և մանկան» պուրակում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Երեխաների համար կարևոր է մանկությունը, այն ժամանակը, որն անց է կացվում բակում, բակային ընկերների հետ ակտիվ խաղերով։ Սա է ապագա առողջ կենսակերպի և հասարակության հիմքը։ «Ռոստելեկոմ»-ի կողմից տարիներ շարունակ իրականացվել և իրականացվելու են նախագծեր՝ ուղղված բարեկարգ համայնքների, երեխաներին անհոգ ու գունեղ մանկությամբ ապահովմանը։ Համագործակցելով քաղաքապետարանների հետ՝ մենք հիմքեր ենք ստեղծում մասնավոր-պետական հատվածի ևս մեկ շարունակական փոխգործակցություն՝ ի շահ քաղաքի և համայնքի յուրաքանչյուր բնակչի։ Առջևում նոր ուսումնական տարին է, և երեխաները, բացի մտավոր զարգացումից, այլևս հնարավորություն ունեն նաև բարեկարգված այգում վայելելու իրենց ակտիվ հանգիստը։ Շնորհավորում եմ բոլոր վանաձորցիներին և շնորհակալություն հայտնում քաղաքապետին համագործակցության համար»,— նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Պաշտոնական բացմանը ներկա էին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ Նրանք շրջայց կատարեցին այգում, ծանոթացան կատարված աշխատանքներին և բոլոր երեխաներին հրավիրեցին խաղահրապարակ՝ վայելելու նրանց համար կազմակերպված ուրախ ժամանցային ծրագիրը։

ростелеком

 «Ռոստելեկոմ»-ի կողմից կանաչապատման, խաղահրապարակների կառուցման ու այգիների բարեկարգման նախագծեր իրականացվում են դեռ 2016թ.-ից։ Նախագծերը նպատակ ունեն ապահովելու մարզային համայնքները խաղահրապարակներով և կանաչապատ տարածքներով, իսկ երեխաների առօրյան ակտիվ անցկացնելու համար՝ բարեկարգ ու կանաչապատ պուրակներով։

Նման պուրակներ ընկերության կողմից կառուցվել են Գյումրի, Կապան, Ալավերդի քաղաքներում, իսկ այժմ արդեն Վանաձորում երեխաները հնարավորություն ունեն վայելելու բակային հանգիստը ժամանակակից կանաչապատ խաղահրապարակում։

«Նվիրում ենք մանկություն» նախագծի շրջանակներում «Ռոստելեկոմ»-ի կողմից Հայաստանում ոչ միայն իրականացվել են խաղահրապարակների կառուցապատման ու այգիների նորոգման աշխատանքներ, այլ նաև 2013թ.-ից ի վեր պարբերաբար իրականացվել են միջոցառումներ ուրախ երգ-պարով ու անակնկալներով Հրազդան, Գյումրի, Իջևան, Արմավիր, Մասիս և մի շարք այլ քաղաքներում, որոնք անմոռանալի ակնթարթներ են պարգևել տեղի բնակիչներին և հատկապես երեխաներին։

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:

Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:

Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:10
17 Հունվարի 2019
Մրայա Քերին դատի է տվել նախկին օգնական-հայուհուն, ով ինտիմ տեսանյութերով շանտաժի է ենթարկում երգչուհուն
Մրայա Քերին դատի է տվել նախկին օգնական-հայուհուն, ով ինտիմ տեսանյութերով շանտաժի է ենթարկում երգչուհուն։
11:46
17 Հունվարի 2019
Մերկապար` վարկը հաստատելու համար. բանկի աշխատակիցը ցնցված է (ՎԻԴԵՈ)
Աղջիկը մերկացրել է կուրծքը`փորձելով համոզել բանկային աշխատակցին հաստատել իր վարկը։
15:53
16 Հունվարի 2019
ՌԴ ԱԳՆ-ն լիահույս է, որ Բաքվում ձերբակալված Ուելդանով Գալուստյանի հարցը լուծում կստանա
Լավրովը նշել է, որ այլ երկրներում դժվար իրավիճակում հայտնված ՌԴ քաղաքացիների հարցը պարբերաբար շոշափվում է ԱԳՆ-ի կողմից:
14:02
16 Հունվարի 2019
Շամպայն` շամպունի փոխարեն. հայ վարսավիրը մազերը լվանալու յուրօրինակ միջոց է առաջարկում (ՎԻԴԵՈ)
Շամպայն` շամպունի փոխարեն. հայ վարսավիրը մազերը լվանալու յուրօրինակ միջոց է առաջարկում:
15:36
14 Հունվարի 2019
ԶԼՄ. հայտնի մոդելը հղի է Սամվել Կարապետյանի նախկին փեսայից (ՖՈՏՈ)
Հայտնի մոդելը հղի է Սամվել Կարապետյանի նախկին փեսայից։
19:15
13 Հունվարի 2019
5 մթերք ձմեռային դեպրեսիայի դեմ
Գիտնականները զգուշացնում են, որ հանգստից հետո աշխատանքի դուրս գալը կարող է առաջացնել մելամաղձոտություն և անգամ դեպրեսիա:
17:57
13 Հունվարի 2019
Գերմանացիները պատմել են, թե որ երկրների զբոսաշրջիկներն են իրենց վատ դրսևորում հանգստի ժամանակ
Գերմանիայի քաղաքացիները խոստովանել են, որ հանգստի ժամանակ իրենց ամենից շատ նյարդայնացնում են Ռուսաստանից և Մեծ Բրիտանիայից ժամանած զբոսաշրջիկները:
13:59
13 Հունվարի 2019
Երևանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում և ձյուն
Երևանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում և ձյուն:
20:40
12 Հունվարի 2019
Բժիշկները նշել են շարֆերի հիմնական վտանգը
Բժիշկները նշել են շարֆերի հիմնական վտանգը:
19:39
12 Հունվարի 2019
Հայտնի ռեփերի սպորտային կոստյումի վրա Հայաստանի գլխավոր խորհրդանիշն է (ՖՈՏՈ)
Հայտնի ռեփերի սպորտային կոստյումի վրա պատկերված է Հայաստանի գլխավոր խորհրդանիշը։
18:15
12 Հունվարի 2019
Փորի չափն ազդում է ուղեղի վրա
Գիտնականներն ապացուցել են, որ փորի չափն ազդում է ուղեղի վրա։
15:37
12 Հունվարի 2019
10–ամյա Սոֆի Մանասյանը «փայլել» է ամերիկյան հեռուստաալիքով (ՎԻԴԵՈ)
10–ամյա Սոֆի Մանասյանը «փայլել» է ամերիկյան հեռուստաալիքով: