ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են։ Այս մասին ասվում է նրա Facebook-յան էջում։
«Ինչպես տեղեկացրեցին ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակից, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում անցնող Ռոբերտ Քոչարյանը այսօր առավոտյան վիրահատվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ տեղեկության՝ վիրահատությունն անցել է ըստ ծրագրվածի, Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո։
Загружается новость ... "Лево"
Ավելի վաղ նախկին նախագահի փաստաբանների խմբի մամուլի քարտուղար Էլինա Սաակովան «Նովոստի-Արմենիա» գործակալությանը
հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը կենթարկվիի դիագնոստիկ վիրահատության:
Մարտի սկզբին Քոչարյանը նախաքննական կենտրոնից տեղափոխվել էր մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են սուր վեստիբուլոպաթիա, 3-րդ աստիճանի զարկերակային գերճնշում, սրտանոթային բարձր ռիսկ ունեցող սրտանոթային առիթմիա: Ստացիոնար բուժում ստանալուց հետո, Քոչարյանը ապրիլի 3-ին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:-0-