483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ գլխավոր դատախազը դատարան է ուղղել ՀՀ–ում ամֆետամինի արտադրություն կազմակերպած ռուսների նկատմամբ գործը
17:15
22 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ գլխավոր դատախազությունը դատարան է ուղղել Հայաստանում ռուսական հումքից արդյունաբերական ծավալների ամֆետամինի արտադրման մեջ մեղադրվող ռուսների նկատմամբ գործը։

«Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը հաստատել է Իլյա Կուդրյավցևի և Ալեքսանդր Նեդուգովի նկատմամբ քրեական գործի մեղադրական եզրակացությունը։ Նրանք մեղադրվում են կազմակերպված խմբով թմրանյութերի անօրինական արտադրության համար»,– ասվում է գերատեսչության հաղորդման մեջ, հաղորդում է Ինտերֆաքսը։

Ընդհանուր առմամբ, քննիչների տվյալներով, մեղադրյալները կազմակերպված հանցավոր խմբին ավելի քան 10.6 տոննա նատրիումական աղ են մատակարարել, որից պատրաստվել է ավելի քան 7.6 տոննա ամֆետամին, ինչը համախատասխանում է թմրանյութի 76 մլն միանգամյա ընդունման չափաբաժին։

Քննության վարկածով, 2007 թվականին «Ի.Կուդրյավցևը և Ա.Նեդուգովը, լինելով կազմակերպված հանցավոր խմբի անդամներ, հանցավոր համաձայնության են եկել Հայաստանի քաղաքացու հետ, որը գլխավորում է Երևանում «Քիմտեխ» ԳՀԻ ՓԲԸ–ն»։ «Նրանց նպատակը Հայաստանի տարածքում «ամֆետամին» թմրամիջոցի արտադրությունն էր «Տրիվեկտոր» ՈԱԿ ՍՊԸ–ից։ Ձեռնարկությունը գլխավորել է Կուդրյավցևի հայրը` Պավել Կուդրյավցևը»,– նշում է Գլխավոր դատախազությունը։

2007 թվականի դեկտեմբերին «Ուրալ–Քիմտեխպրոմ» ՍՊԸ–ին ենթակա «Օրիջինա մերի–շեյքեն ԼՏԴ» ընկերության միջոցով մատակարարվել է նյութի առաջին խմբաքանակը լվացող միջոցի տեսքով։

2008 թվականի մարտից մինչև 2009 թվականի ապրիլը Երևանում «Դոմոդեդովո» օդանավակայանում նույն եղանակով ստացվել է նշված նյութի ևս 5 խմբաքանակ` նատրիումական աղի տեսքով։ Այնուհետև հումքի մատակարարումները սկսել են կատարվել չարագործներին ենթակա մեկ այլ, «Տրիումֆ» ՍՊԸ–ի միջոցով։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:35
09 Դեկտեմբերի 2016
Անակնկալ է սպասվում Ամանորի տոնավաճառի բացման արարողության մասնակիցներին Երևանում
Երևանում դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը:
12:29
09 Դեկտեմբերի 2016
Մոսկվայի շապիտո կրկեսը երևանցիներին «Ամանորյա անակնկալներ» կմատուցի
Մոսկվայի շապիտո կրկեսը Երևանում ելույթ կունենա «Ամանորյա անակնկալներ» ծրագրով:
11:39
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։
13:41
07 Դեկտեմբերի 2016
Պայծառ ասուպ է անցել Սիբիրի երկնքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է տիեզերական մարմնի անկումը Արևելյան Սիբիրի երկնքում: