ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, որոշել է գնալ քրոջ հետքերով և ուշադրություն գրավել պրովոկացիոն հագուստով, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
34–ամյա Քլոե Քարդաշյանը Լաս Վեգասում կազմակերպված ընկերուհու ծննդյան երեկույթին եկել է ցանց–կոմբինեզոնով, որը հագել է մերկ մարմնին։
Քլոեն հիմա փորձում է ամեն կերպ կոծկել իրեն դավաճանած զուգընկերոջ հետ կապված սկանդալը, ով իր կես տարեկան դստեր հայրն է։ 27–ամյա ռեփեր Թրիսթան Թոմփսոնին «բռնացրել են» Քլոեի քրոջ` Քայլի Ջենների մտերիմ ընկերուհու հետ։
Դավաճանության հետ կապված սկանդալը մեծ հարված էր Քլոեի գործնական հեղինակությանը։ Չէ՞ որ Քլոեն Քիմի և Քայլիի նման գումար է վաստակում Instagram–ում։–0–