ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանին թոշակառուների խումբ էր կողոպտել, հաղորդում է
lenta.ru-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փարիզում հունվարի 9-ին կալանավորել են 17 անձի` 2016 թ.-ի հոկտեմբերին աստղի կողոպուտին հանցակից լինելու կասկածանքով: Հանցագործները հեռացել էին 10 մլն եվրո արժողության զարդեղենով:
Պարբերականի տվյալներով, գլխավոր հանցանշաններն են եղել կպչուն ժամավենը, որով հանցագործները փակել էին լացող աստղի բերանը, և փողոցում կորցրած խաչը: Ոստիկանները դրանց վրա հայտնաբերել են ԴՆԹ-ի հետքեր և 50-ամյա տղամարդու մատնահետքեր, ով մինչ այդ ձերբակալված է եղել կողոպուտների և այլ հանցագործությունների համար:
Կասկածյալին սկսել են հետևել, իսկ հեռախոսը` գաղտնալսել: Քննիչների եռամսյա աշշատանքի շնորհիվ ձերբակալվել է 17 մարդ, ովքեր կարող էին ներգրավված լինել կաղապուտի մեջ: Կալանավորման ժամանակ նրանց մոտ հայտնաբերել են զենք և խոշոր չափի գումար:
Քննիչները կարծում են, որ հանցախմբի «կորիզը» կենսաթոշակային տարիքի փորձառու հանցագործներ էին: Նրանք էլ հենց Քարդաշյանին անմիջական կողոպտողներն էին:
Կասկածյալներից երկուսը 70-անց են: Եվս երեքը, այդ թվում, հնարավոր պարագլուխը, 60-անց: Ձերբակալվածներից մեկը ոստիկաններին քաջ հայտնի 72-ամյա ալժիրցի դրամանենգ է, ում ձերբակալել են Լազուրե ափին գտնվող իր առանձնատնից: Մնացած կասկածյալների հիմնական մասը ցիգաններ են:
Ավելի երիտասարդ հանցագործները, ոստիկանների կարծիքով, զբաղվում էին տեղեկատվության հավաքմամբ և գողոնի իրացմամբ: Ձերբակալվածների թվում են Փարիզում Քարդաշյանի վարորդը և նրա եղբայրը (վարորդին արդեն բաց են թողել, սակայն եղբայրը դեռևս կասկածյալների թվում է) և ևս երկու եղբայր, ովքեր Անտվերպենում թանկարժեք իրերի ընդհատակյա շուկայի հետ կարգավորված կապեր ունեն: Փորձագետները կասկածում են, որ Քարդաշյանի ադամանդները վաղուց արդեն սղոցել են, տեղափոխել Բելգիա և վաճառել:
Կողոպուտից հետո Քարդաշյանը գրեթե տասը տարվա ընթացքում առաջին անգամ անհետացավ սոցիալական ցանցերից: Եռամսյա լռությունից հետո աստղը վերադարձավ Instagram, սակայն իր կողմից հրապարակվող լուսանկարները փոխվել են: Այժմ դրանք նոր սելֆիներ չեն, այլ բեմադրված նկարներ, որոնք ստիպում են երկրպագուներին գուշակել, թե երբ և որտեղ են դրանք արվել: Հնարավոր է, որ փարիզյան այն գիշերը ստիպել է աստղին վերնայել իր կյանքը և այն վտանգները, որ իրեն սպառնում են: -0-