ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի–Արեմնիա/. Գերմանիայի Վեսթոննեն քաղաքում տեղադրված DreiMeister գործարանից 1 տոննա զանգվածով շոկոլադի արտահոսք է տեղի ունեցել, ինչի հետևանքով այն լցվել է փողոցը, հայտնում է
The Guardian-ը:
Ըստ աղբյուրի, դա տեղի է ունեցել գործարանում գրանցված տեխնիկական փոքրիկ խոտանի հետևանքով:
Նշվում է, որ հալեցված տաք շոկոլադը կոնտեյներից թափվել է սառն ասֆալտին, և անմիջապես պնդացել:
Դեպքի վայր ժամանած 25 հրշեջները ստիպված են եղել բահերի և տաք ջրի օգնությամբ բառացիորեն պոկել սառած շոկոլադը փողոցից ու մայթից:
Շոկոլադի գործարանից հայտնել են, որ եթե արտահոսքը տեղի ունենար Սուրբ Ծննդին մոտ ժամանակահատվածում, ապա դա իսկական «աղետ» կլիներ իրենց համար: -0-