527.46
7.22
475.92
+30
Եղանակը Երևանում
Հայ

Պոզներ. Հայաստանին պետք է ժողովրդավարություն, Ադրբեջանին`ակնհայտորեն` ոչ

15:51
29 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանցի հայտնի հեռուստալրագրող և հաղորդավար Վլադիմիր Պոզները Познер Online ռեսուրսում իր կարծիքն է հայտնել այն մասին, թե արդյո ՞ ք հետխորհրդային երկրներին պետք է ժողովրդավարություն, և կարելի է արդյո ՞ ք դրան «պատրաստ» լինել:

«Նախկին խորհրդային որոշ հանրապետություններին ժողովրդավարությունն այս կամ այն տեսքով, այս կամ այն ծավալով պետք է`Բալթյան երկրներին, Վրաստանին, Հայաստանին, Մոլդովային, Ուկրաինային, Ռուսաստանին: Մյուսներին` Ադրբեջանին, Ղազախստանին, Միջին Ասիայի երկրներին այսօրվա դրությամբ, ակնհայտորեն, պետք չէ»,- ասել է Պոզները:

Загружается новость ... "Право"

«Ի վերջո, իմ կարծիքով, այս կամ այն ժողովուրդն ինչ-որ բանի «պատրաստ» է լինում պատմական զարգացման և փորձի արդյունքում: Եվ երբ նա պատրաստ է, այն կատարվում է»,- ավելացրել է նա:

Հայաստանում 2018 թվականի ապրիլի 13-ին անցկացված մեծածավալ բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23-ին վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Մայիսի 8-ին,. Սահմանադրության համաձայն, խորհրդարանը հատուկ նիստում ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրեց: Նույն տարվա աշնանը Փաշինյանը հրաժարական տվեց` խորհրդարանի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակով: Նոյեմբերի 1-ին, Սահմանադրությանը համապատասխան, խորհրդարանն արձակվեց իրավունքի ուժով: Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 9-ին նշանակեց արտահերթ խորհրդարանակն ընտրություններ, որոնց արդյունքներով, մեծ տարբերությամբ հաղթանակ տարավ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ձայների 70,43%-ով: 2019 թվականի հունվարի 14-ին նախագահը հրամանագիր ստորագրեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու վերաբերյալ: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:57
15 Օգոստոսի 2019
Հայաստանում նոր կարգավորումներ կգործեն դեղերի դուրս գրման հարցում
Որոշմամբ սահմանվել են պահանջներ թղթային և էլեկտրոնային դեղատոմսեր գրելու համար:
21:07
14 Օգոստոսի 2019
Արմեն Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը։
20:24
14 Օգոստոսի 2019
Փաշինյանը զբոսավար է աշխատել Երևանում մի խումբ օտարերկրացիների համար (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է երևանյան էքսկուրսիա կազմակերպել քաղաքով ճամփորդող մի խումբ օտարերկրացի զբոսաշրջիկների համար։
19:13
14 Օգոստոսի 2019
Facebook–ում խոստովանել են օգտատերերի խոսակցությունների գաղտնալսումը
Facebook կոնցեռնն իր օգտատերերի ձայնային հաղորդագրությունները վերծանելու համար օգտվել է կողմնակի ընկերությունների ծառայություններից։
16:17
14 Օգոստոսի 2019
Փաշինյանը հայտնել է Հայաստանում գործազուրկների թվի նվազման մասին
«Աճը վարձու աշխատողների թվաքանակի ավելացման արդյունք է», - նշել է վարչապետը:
20:37
13 Օգոստոսի 2019
Սիրիա է ուղարկվել հերթական մարդասիրական օգնությունը (ՎԻԴԵՈ)
Օգնությունը ուղարկվել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցների հաշվին:
16:39
13 Օգոստոսի 2019
ԿԽՄԿ-ն ներգրավված է գաղտնի երկխոսության մեջ Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի հարցով
Իր մանդատի շրջանակներում Կոմիտեի ներկայացուցիչները այցելում են ազատազրկման մեջ գտնվող անձանց:
13:29
13 Օգոստոսի 2019
ԱՀ ՊՆ-ն հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին
ԱՀ ՊՆ-ն հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին իրենց մոտ հայտնված հայ զինծառայողի վերաբերյալ:
13:10
13 Օգոստոսի 2019
Տոնոյանն` Ադրբեջանում հայտնված զինծառայողի մասին. կարծում եմ, որ մեր զինծառայողն ուղղակի մոլորվել է
Նախարարությունը դիմել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Կարմիր խաչի միջազգային կոմիտե:
11:45
13 Օգոստոսի 2019
Պլասիդո Դոմինգոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ
Ինը կին պնդում են, որ սեռական ոտնձգությունների են ենթարկվել իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի կողմից
18:05
12 Օգոստոսի 2019
Տեխնիկական խափանումների պատճառով ուշացած չվերթը մեկնել է Երևանից Մոկսվա. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Ավելի վաղ Երևան–Մոսկվա պլանային չվերթը չի իրականացվել օդանավի տեխնիկական խնդիրների պատճառներով։