484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Որոշակի սրումից հետո Բաղրամյան պողոտայում իրավիճակը հանդարտվել է
21:47
30 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի–Արմենիա/.  Որոշակի սրումից հետո Բաղրամյան պողոտայում իրավիճակը հանդարտվել է, որի պատճառն այն էր, որ ցուցարարները պահանջում էին բարձրախոսներ տեղադրել աղբամաններից պատրաստված բարիկադների վրա։

Ոստիկանները արգելել են ցուցարարներն տեղադրել բարձրախոսներ` նշելով, որ մոտակա շենքերի բնակիչները բողոքել են ցուցարարների աղմուկից։

Դրանից հետո Իսահակյան փողոցի և Բաղրամյան պողոտայի հատման մասում ցուցարարները բարձրախոս սարքեր էին միացրել։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը շարժվել էր նրանց կողմ, ինչը հրմշտոց էր առաջացրել։

Այս պահին իրավապահ մարմինների ներկայացուցիչները հեռացել են ցուցարարների շարքերից, վերջիններս անջատել են երաժշտությունը։ Իրավիճակը հանդարտվել է։

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17–ին հայտարարել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, որի համաձայն` օգոստոսի 1–ից սակագինը կթանկանա 6.93 դրամով (մոտ 16,7%–ով) մեկ կՎտ ժամի դիմաց։ Ընդ որում, «Հայաստանի էլեկտրացանցեր» բաշխիչ ընկերությունը ՀԾԿՀ–ի իր հայտում առաջարկում էր բարձրացնել սակագինը 40.8 տոկոսով։

ՀԾԿՀ–ի նման որոշումը դժգոհության և վրդովմունքի ալիք բարձրացրեց բնակչության շրջանում։ Եվ արդեն հունիսի 19–ին «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին Երևանի Ազատության հրապարակում եռօրյա նստացույցի անցկացման մասին, նախազգուշացնելով, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում հունիսի 22–ին նրանք կուղղվեն նախագահի նստավայր։ Հաշվի առնելով ակցիայի խաղաղ բնույթը` ոստիկանությունը թույլ տվեց ցուցարարներին շարունակել այն գիշերը` կազմակերպիչներից պահանջելով հանրային կարգի կանոնների առավելագույն պահպանում և սպառնալով հակառակ դեպքում ցրել ցույցը։

Ակցիան շարունակվել է նույն օրվա երեկոյան, ցույցերը խաղաղ բնույթ են կրել։ Ակտիվիստները պահանջում էին չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը և պատժել խաղաղ ցույցի ցրման ժամանակ լիազորությունների չարաշահման մեղավորներին։

Շաբաթ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տնտեսական ոլորտի պատասխանատու անձանց հետո խորհրդակցության ընթացքում հայտարարեց, որ կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված ողջ բեռը։ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի նախագահի և ՌԴ տրանսպորտի նախարար, հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպումից հետո։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: