478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Փաստաբանը նախազգուշացնում է ապակիների լուսաթափանցելիության դեմ պայքարի իրավական հնարավոր խախտումների մասին
12:37
04 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ավտոմեքենաների լուսաթափանցելիության վերահսկողության հետ կապված միջոցառումներում իրավական տեսանկյունից մի շարք հարցեր կարող են առաջանալ, կարծում է Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Նախօրեին ոստիկանությունը նախազգուշացրել է, որ կխստացնի ապակիների լուսաթափանցելիության հետ կապված խախտումների դեմ պայքարը, հայտարարելով, որ այդ դեպքերում խոշոր տուգանքներ են նախատեսված։

Facebook սոցիալական ցանցի իր էջում Փաստաբանների պալատի նախագահը հիշեցրել է, որ ՀՀ ՎԻՎՕ 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ ... տրանսպորտային միջոցները վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Միաժամանակ, Զոհրաբյանի խոսքով, նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ապակիների, ԱՐՏԱՔԻՆ ԹԱՂԱՆԹԱՊԱՏՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՊԱԿԻՆԵՐԻ լուսաթափանցելիության թույլատրելի չափերը, ինչպես նաև սույն հոդվածի չորրորդ մասի պահանջից բացառությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Բացի այդ, ՀՀ կառավարության 2005 թվականին ընդունած «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգի» 16-րդ կետի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր

«Այս կանոնակարգն ընդունվել է ի կատարումն 1999թ. «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի, որն ուժը կորցրել է 24.03.2012 թվականին՝ համանուն նոր օրենքի ընդունմամբ»,– ասել է Զոհրաբյանը։

Նա ավելացրել է, որ նույն կանոնակարգի 48-րդ կետի համաձայն՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ապակիների համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։ Միաժամանակ, Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-3, 5-7 գլուխներն ուժը կորցրած են ճանաչվել և այս պահին գործում է միայն 4-րդ գլուխը, որը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողություն իրականացնող է համարում ազգային մարմնին և գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին։

Փաստաբանների պալատի նախագահը նշել է, որ վերոհիշյալ նորմերի վերլուծությունից առնվազն հետևյալ հարցերն են ծագում։

«Ո՞ր իրավական ակտում է սահմանված արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության չափերը, քանի որ ՀՀ ՎԻՎՕ 123-րդ հոդվածի 5-րդ մասում խոսվում է երկու տեսակի՝ ապակիների և արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների մասին։ ՀՀ կառավարության 24.02.2005թ. թիվ 289-Ն որոշմամբ սահմանվել է միայն ապակիների լուսաթափանցելիության «չափերը»,– ասել է Զոհրաբյանը։ Բացի այդ, «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ո՞ր մարմինը պետք է իրականացնի վերահսկողությունը և ի՞նչպես։

Զոհրաբյանը հիշեցրել է նաև, որ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը:
16:35
08 Օգոստոսի 2017
Հայաստանը կմասնակցի Մոսկվայի հրավառության շքեղ փառատոնին
Թիմերը երկինք բաց կթողնեն շուրջ 60 հազար համազարկ
15:30
08 Օգոստոսի 2017
«Կորեական Խալկ» մականունով բոդիբիլդերը հարերենով ողջույնի խոսք է ձայնագրել (ՎԻԴԵՈ)
Տեսագրությունում նա հայերենով վանկարկում է   «Հայաստան», «Հայաստան»: