551.07
7.36
487.5
+5
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը` համայնքների ղեկավարներին` ամեն ինչ չի սկսվելու նորից, և որևէ բան չի վերադառնալու հնին (ՎԻԴԵՈ)

21:12
11 Փետրվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի մասնակցել է «Պետություն–համայնք գործակցության նոր ձևաչափը. ենթակառուցվածքների զարգացումը» համաժողովին։

Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, Համաժողովին մասնակցել են ՀՀ մարզպետները, մարզպետարանների պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուներ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ։


Գործադիրի ղեկավարը, ողջունելով համաժողովի անցկացումը, նշել է, որ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման գրավականը մեր համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումն է: Վարչապետն ընդգծել է՝ համայնքներում կուտակված խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծման համար սրտացավ և ամենօրյա աշխատանք է պահանջվում։


Նիկոլ Փաշինյանը նախ և առաջ անդրադարձել է համայնքների ղեկավարների՝ որպես պետական պաշտոնյաների գործունեության սկզբունքներին՝ նշելով, որ չի սիրում խմբավորումները, առավել ևս, երբ մարդկանց բնորոշում են խմբերով այս կամ այն գործին կամ այն խավին պատկանելիությամբ:


«Ուզում եմ միանգամից ասել. հասկանում եմ, որ Հայաստանում համայնքների ղեկավարները չափազանց տարբեր են, իրարից տարբերվում են անցած ճանապարհով, աշխարհընկալմամբ, կենսագրությամբ, արժանիքներով, բայց պետք է ազնիվ լինել և ասել, որ իմ ընկալմամբ և պատկերացմամբ միջին վիճակագրական համայնքի ղեկավարի կերպարը կամ հանրային ընկալումը մոտավորապես հետևյալն է. ի՞նչ է անում համայնքի ղեկավարը, քաղաքապետը կամ գյուղապետը՝ ընտրություններում այս կամ այն կերպ ընտրվելուց հետո՝ հաջորդ օրվանից»,– ասել է Փաշինյանը։

Загружается новость ... "Право"

Նրա խոսքով, համայնքներում սկսվում է սեփականության վերաբաշխման ակտիվ գործընթացը, և շատ արագ գյուղապետարաններն ու քաղաքապետարանները վերածվում են անշարժ գույքերի վերաբաշխման գրասենյակների:

«Առաջին գործով պետք է շտաբերին, շտաբերի ակտիվիստներին, ձայներ բերածներին, ցուցակավորներին տալ սրճարանների, խանութների տեղեր, հողամասեր, ընդլայնել, մեծացնել և, իհարկե, չպետք է մոռանալ նաև սեփական անձը»,– ընդգծել է կառավարության ղեկավարը։

Նա հիշեցրել է, որ փորձը հետևյալն է ցույց տվել՝ որ համայնք մտնում և աչքի ընկնող օբյեկտներով հետաքրքվում ես, պարզվում է կամ համայնքի ղեկավարինն է կամ համայնքի ղեկավարի տեղակալինն է կամ այդպես շարունակ:

«Սա ընդհանրապես, զարմանալի իրականություն է՝ ոչ միայն այն պատճառով, որ այդպես է: Զարմանալի է նաև այն պատճառով, որ այդ մոտեցումը հանդուրժվում է նաև հանրության կողմից, և ամեն անգամ այդ մոտեցումն ստանում է ընտրական որոշակի զարգացում, որովհետև յուրաքանչյուր ընտրող, յուրաքանչյուր ընտրական ցուցակավոր և ակտիվիստ հույս ունի իր սեփականության ծավալներն ընդլայնել»,– ասել է Փաշինյանը, ընդգծելով, որ նման մոտեցումը Հայաստանի Հանրապետության կառավարության համար և Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար ընդունելի լինել չի կարող:


«Ես ուզում եմ հստակ արձանագրել , որ պետական ծառայությունը ոչ միայն վարչապետի, ոչ միայն նախարարի, ոչ միայն Ազգային ժողովի պատգամավորի, այլև համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի կողմից չի կարող և չպետք է ընկալվի որպես բիզնես գործունեություն: Պետական պաշտոնյայի գործունեության նպատակն առաջին հերթին և միայն պետք է լինի հանրային հարստացման բազմապատկումը, ոչ թե անձնային և խմբային:
Եվ ես ուզում եմ կրկին մենք արձանագրենք, որ նոր Հայաստանում այդպիսի երևույթներ և այդպիսի երևույթների շարունակություններ չեն կարող լինել»,– ասել է Փաշինյանը։

Ըստ նրա, խնդիրն այն է, որ որ երկար տարիներ աշխատած մեխանիզմները շատ դեպքերում շարունակում են գործել: «Ցավոք, դեռ Հայաստանում կա մտայնությունը, որ բա եղավ, հասկացանք, հեղափոխություն էր, հիմա 1-2 ամիս կանցնի կամ մի տարի, խորհրդարանական ընտրություններն էլ հորով-մորով արեցինք, կմոռանան բոլորը, թե ինչի համար են հավաքվել, և ամեն ինչ կսկսվի նորից»,– ասել է գործադիրի ղեկավարը։


Նա կոչ է արել թողնել այս հույսերը` ամեն ինչ չի սկսվելու նորից, և որևէ բան չի վերադառնալու հնին: Ես սա ուզում եմ ասել և՛ քաղաքական, և՛ տնտեսական, բոլոր առումներով:

«Եթե ինչ-որ անկյուններում կան մարդիկ, ովքեր մտածում են, որ հեսա մինչև այս խորհրդարանական ընտրությունները բան չմնաց, իրար աչքով են տալիս, հեսա բան չմնաց, մի բան կանենք, մի բան կլինի: Մի բան չե՛ք անի, ոչ մի բան չի՛ լինի, և միակ բանը որ կլինի Հայաստանում կոռուպցիան և կոռուպցիոներներին արմատախիլ անելն է»,– նշել է նա։


Նրա խոսքով, այս ժամանակահատվածում շատերին շանս է տրվել։ Ովքեր չեն օգտվի այդ շանսից, փոխվել փոխվող իրականությանը զուգընթաց, ուրեմն այդ մարդկանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:


«Հայաստանում գյուղապետարաններում 25 կիլոմետրանոց հաստիքացուցակ է՝ եղբայր, եղբոր կին, հորեղբայր, հորեղբոր տղա, հորեղբոր տղու ընկեր, բարեկամի ընկեր, ընկերոջ բարեկամ, վարորդ, հավաքարար, չգիտեմ ինչ, որոնք երբեք գործի չեն գալիս, և հետո ասում են ՀՀ-ում փող չկա: Ինչքան կա՝ եկեք այդ փողն արդյունավետ օգտագործենք, հետո մտածենք մնացածի մասին»,– ավելացրել է Փաշինյանը։

Նա նաև ողջունել է համայնքների այն ղեկավարներին, ովքեր ունեն իրենց քաղաքացիների վստահությունը և պատրաստ են դառնալ կառավարության դաշնակիցը հին իրականությունը նորով փոխարինելու գործում։ -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:04
20 Փետրվարի 2019
Ուիլ Սմիթը կատակել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի վրա (ՖՈՏՈ)
Ուիլ Սմիթը կատակել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի վրա:
16:06
19 Փետրվարի 2019
Մահացել է լեգենդար մոդելավորող Կարլ Լագերֆելդը
Chanel նորաձևության տան գերմանացի մոդելավորող, ոճաբան, լուսանկարիչ և ստեղծարար տնօրեն Կարլ Լագերֆելդը մահացել է 85 տարեկան հասակում:
14:10
19 Փետրվարի 2019
Հեռուստատեսային սկանդալ. ТНТ–ում նմանակել են «Ժամանակը ցույց կտա» շոուն (ՎԻԴԵՈ 18+)
ТНТ–ի «Մի անգամ Ռուսաստանում» շոուի արտիստները նմանակել են Առաջին ալիքով հեռարձակվող «Ժամանակը ցույց կտա» թոք–շոուն։
13:51
19 Փետրվարի 2019
Տիմատին գնել է երևանյան ամենաճանաչված ռեստորաններից մեկը
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, գործարքը կազմել է 5 մլն դոլար։
11:24
19 Փետրվարի 2019
Իսկ հագուստը որտե՞ղ է. Քիմ Քարդաշյանը հատել է վուլգարության բոլոր սահմանները (ՖՈՏՈ)
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի համարձակ զգեստը Hollywood Beauty Awards մրցանակաբաշխությանը ցնցել է ամսագրերի տեսաբաններին։
11:27
18 Փետրվարի 2019
«Մայրիկի դստրերը». Քիմ Քարդաշյանը հրապարակել է երեխաների լուսանկարը (ՖՈՏՈ)
«Մայրիկի դստրերը». Քիմ Քարդաշյանը հրապարակել է երեխաների լուսանկարը։
20:27
17 Փետրվարի 2019
Հազի դեմ տնական միջոց` խնձորով, մեղրով և կիտրոնով
Ներկայացնում ենք հազի դեմ տնական միջոց` խնձորով, մեղրով և կիտրոնով։
19:43
17 Փետրվարի 2019
Մոլորակի 15 ամենաօգտակար մթերքները
Ներկայացնում ենք մոլորակի 15 ամենաօգտակար մթերքները։
16:41
17 Փետրվարի 2019
Նոր դիետա, որ նվաճում է աշխարհը` պեգանություն. ի՞նչ է դա
Այսօրվա դրությամբ ոչ մի դիետա չի արժանացել փորձագետների բացարձակ հավանությանը (ճիշտ սնվելը չենք համարում դիետա):
15:20
17 Փետրվարի 2019
Հայտնի է դեպրեսիայից փրկող իդեալական մթերքը
Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները վերլուծել են 26 հազար մարդու սննդային սովորությունները:
13:58
17 Փետրվարի 2019
Դեցլի մայրը հայտնել է որդու մահվան պատճառը
Երաժիշտը մահացավ փետրվարի 3-ի լույս գիշերը:
21:10
16 Փետրվարի 2019
Էրդողանը դատապարտել է Մակրոնի որոշումը Հայոց ցեղասպանության օր սահմանելու վերաբերյալ. «ավելի լավ է, թող պատմություն սովորի»
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը փետրվարի 5-ին հայտարարել է, որ Ֆրանսիայում ապրիլի 24-ը նշվելու է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: