487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+11
Եղանակը Երևանում
Հայ
Օգնե՞լ, թե՞ սպասել. խորհուրդներ «Շտապօգնության» բժիշկից
15:02
07 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Շտապօգնության» բժիշկ Միխայիլ Կոնևսկին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի «Առողջ զրույց» ծրագրում պատասխանել է ունկնդիրների հարցերին` նշելով արտակարգ պատահարների ժամանակ առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու կարևորագույն կետերը:

Եվ այսպես, երբ է պետք առաջին բուժօգնություն ցուցաբերել, և երբ` ոչ:

1. Վարորդներին բուժօգնության ցուցաբերելը ՃՏՊ-ի ժամանակ: Երբ տեսնում ես, որ մարդը նստած է մեքենայում, ինչ-որ մեկը փորձում է նրան դուրս բերել ավտոմեքենայից, իսկ մյուսն էլ վազվզում է մեքենայի շուրջ և ասում, որ նրան ձեռք չտան, հակառակ դեպքում, կարող են վնասել ողնաշարը:

Մասնագետի կարծիքով, այո, իսկապես կարելի վնասել ողնաշարը: Հատկապես վտանգավոր են ողնաշարի պարանոցի շրջանի ողերը: Այդպիսի վնասվածքով մարդուն մեքենայից դուրս բերելուց առաջ անհրաժեշտ է նրա վրա հագցնել Շանսի պարանոցային բեկակալ` պարանոցի հատվածի շարժունակությունը սահմանափակելու համար: Այնուհետև պետք է նայել` ոտքերը սեղմված են, թե` ոչ: Եթե տուժածն ադեկվատ է, գիտակցությունը` պարզ, կարող է խոսել, պետք է նրան հարցնել ցավի առկայության մասին և այնուհետև զգուշորեն դուրս բերել նրան: Իսկ եթե հանկարծ ավտոմեքենան բռնկվում է, ապա արդեն պետք է ստիպված արագ իրականացնել տուժածի դուրսբերման գործողությունները, հնարավորինս զգույշ, որ այդ գործողությանը մասնակցի մի քանի մարդ, և նրան հեռացնեն ավտոմեքենայից: Մինչև «Շտապօգնության» մեքենայի ժամանալը ցանկալի է նրան չդիպչել:

Բժիշկը կարևոր է համարում նաև այդ ժամանակահատվածում խոսել, շփվել տուժածի հետ ինչ-որ թեթև, վերացական նյութի` ընտանիքի, գործերի, աշխատանքի մասին… Միայն թե նա չկորցնի գիտակցությունը:

2. Հետիոտներին ցուցաբերվող բուժօգնությունը ՃՏՊ-ի ժամանակ: Ուղղված հարցերից կարևորներն էին` ինչպե՞ս վարվել երեխաների հետ, եթե, դժբախտաբար, նրանք ընկնում են վթարի մեջ: Ի՞նչ անել, եթե երեխան, օրինակ, եղել է ճանապարհին:

Եթե երեխային հարվածում է մեքենան, ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ երեխային, ոչինչ պետք չէ անել: Սովորաբեր մարդկանց մեծ խմբեր են հավաքվում, պետք է սահմանափակել երթևեկությունն ու շարժումը ճանապարհի այդ հատվածում, իսկ երբ կժամանի «Շտապօգնության» բրիգադը, կզննի երեխային և ամենայն զգուշությամբ կտեղափոխի մեքենա անհրաժեշտության դեպքում:

Ինչպես նշում է բժիշկը, մեծահասակ մարդուն նույնպես ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ: Որովհետև հայտնի չէ, թե ինչ կոտրվածքներ և վնասվածքներ կարող են լինել: Հիվանդի վիճակը չվատացնելու համար ցանկալի է նրան չդիպչել, եթե նա գտնվում է ճանապարհի վրա:

3. Օգնություն թունավորման ժամանակ: Ի՞նչ գործողություններ պետք է կատարի մարդը մինչև «Շտապօգնության» ժամանելը, եթե հասկանում է, որ մտերիմներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, սրտխառնոց ունի և այլն: Այդ դեպքում, ըստ մասնագետի, պետք է ստամոքսի լվացում իրականացնել, այնուհետև խմել 2-3 լիտր ջուր` փսխում առաջացնելու համար: Ոմանք փորձում են խմել կես լիտր ջուր և սպասում փսխելուն, բայց փսխում կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ ստամոքսը լիքն է: Պարտադիր պետք է խմել 2-3 լիտր, որ ստամոքսն ամբողջությամբ մաքրվի:

Первая помощь, врач

Ստամոքսի լվացումից հետո անհրաժեշտ է ընդունել ակտիվացված ածուխ` մեկ հաբ 10 կգ քաշի հաշվարկով: Եթե այս ամենը չի օգնում, եթե փսխումը, սրտխառնոցը շարունակվում է, եթե ջերմությունը բարձրանում է, ավելանում է նաև փորլուծությունը, այդ ժամանակ պետք է կանչել «Շտապօգնության» բրիգադ, որը կորոշի, թե ինչ է պետք անել, կամ գնալ ինֆեկցիոն հիվանդանոց:

4. Օգնություն բարձր ջերմաստիճանի դեպքում: Ի՞նչ անել ռոտավիրուսի կամ էնթերովիրուսի ժամանակ, հատկապես, ամառ-աշուն ժամանակահատվածում, երբ երեխաները սկսում են հաճախակի հիվանդանալ: Ինչպե՞ս հասկանալ, դա թունավորում է, թե ոչ: Ի՞նչ պետք է անեն ծնողները: Ո՞րն է առաջին օգնությունը:

Նախևառաջ, պետք է սիմպտոմատիկ օգնություն: Բարձր ջերմաստիճանի դեպքում անհրաժեշտ է ընդունել ջերմիջեցնող դեղորայք: Ցանկալի է օղիով շփել կրծքավանդակը, որովայնի հատվածը, ոտքերը: Ոչ մի դեպքում շատ տաք հագուստ չհագնել, քանի որ թերմոսի էֆեկտ է ստացվում: Ավելորդ տաքությունը դուրս գալու տեղ չի ունենում, ինչի հետևանքով կարող են գալարումներ առաջանալ: Այդ պատճառով էլ օղիով շփումից հետո մարմինը ծածկել բամբակյա բարակ սավանով և շատ հեղուկ խմել:

Վերջին օրերին հատկապես կարևոր խորհուրդ` թռիչքների վախի ժամանակ ցուցաբերվող օգնության մասին: Նախևառաջ, ցանկալի է խմել 30-40 կաթիլ կորվալոլ կամ վալոկարդին թռիչքից անմիջապես առաջ: Դա հանգստացնում է սիրտը, արյունատար անոթները և հոգեբանորեն:

инфаркт, приступ

- Կան մարդիկ, ովքեր սիրում են հանգստացնել իրենց ալկոհոլով: Դա այդքան էլ օգտակար չէ և կարող է ավելացնել տագնապի զգացումը: Մարդը պետք է բացարձակ ադեկվատ լինել: Եթե մարդու մոտ խուճապ է սկսվում այն ժամանակ, երբ օդանավը սկսում է բարձրություն հավաքել, իսկ ինքնաթիռում բժիշկ չկա, ապա պետք է նրա հետ խոսել, շեղել: Նստատեղերի վրա սովորաբար դրված են լինում բազմաթիվ ամսագրեր: Կարելի է դրանք թերթել:

Արտակարգ իրավիճակների հոգեբան Նատալիա Մոսկովկինան նշել է, որ մարդու համար միանգամայն բնական է վախենալ բարձրությունից, միանգամայն բնական էվախենալ փակ տարածքում գտնվելը: Պետք է նախապես հոգ տանել այն մասին, որ վախը չմեծանա: Ավելի լավ է այդ դեպքում չնստել պատուհանի մոտ, կազմակերպել թռիչքի ընթացքն այնպես, որ զբաղմունք լինի: Պետք է հիշել, որ ինքնաթիռն ամենաանվտանգ փոխադրամիջոցն է, այնուամենայնիվ, եթե դուք վատ եք զգում այնտեղ, դժվարանում է շնչառությունը, խուճապի զգացում եք ունենում, ապա ընտրեք մեկ այլ տրանսպորտային միջոց: -0-


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:16
16 Նոյեմբերի 2017
Կաղանդ պապը ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի Ձմեռ պապիկների հնգյակում է
Կաղանդ պապը ներառվել է ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի Ձմեռ պապիկների հնգյակում։
16:46
15 Նոյեմբերի 2017
Հայտնի է դարձել Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի հարսանիքի օրը
Հայտնի է դարձել  Ալեքսիս Օհանյանի և նրա հարսնացուի` ամերիկացի թենիսիստուհի  Սերենա Ուիլյամսի ամուսնության օրը։
11:00
15 Նոյեմբերի 2017
Դավթաշենի կամրջից նետված երիտասարդը հայտնի բժիշկների ընտանիքից էր
Օրեր առաջ Դավթաշենի կամրջից ցած նետված 39-ամյա երիտասարդը հայտնի բժիշկների ընտանիքից էր։
16:04
14 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է վարկային գծի նոր պրոդուկտ
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է տարեկան զրո տոկոսադրույքով վարկային գծով նոր պրոդուկտ` «Սուպեր Քարտ»:
14:51
14 Նոյեմբերի 2017
ՀՀԿ պատգամավորը կոչ է արել ուսանողներին դադարեցնել հացադուլը, օրենքը ցանկացած դեպքում ընդունվելու է
Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը կոչ է արել ուսանողներին դադարեցնել հացադուլը:
11:45
14 Նոյեմբերի 2017
Օլիգարխների և պաշտոնյաների որդիները կծառայեն բանակում. Շարմազանով
Օլիգարխների և պաշտոնյաների որդիները կարող են բանակ զորակոչվել:
21:05
13 Նոյեմբերի 2017
Չկայացած ամուսնություն. 27–ամյա երիտասարդը փորձել է առևանգել աղջկան Էջմիածնում
Հայտնաբերվել է Էջմիածնի բնակչուհուն առևանգելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձը:
19:54
13 Նոյեմբերի 2017
Պարզվել են Ճոճկանի մանկապարտեզում զանգվածային թունավորման պատճառները
Նոյեմբերի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Ճոճկան համայնքի մանկապարտեզում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկում։
18:24
13 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի շապիկը վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային շապիկնաճուրդում վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով։
12:52
13 Նոյեմբերի 2017
Ելենա Եսենինան եկել է Երևան Աշոտի հետևից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ելենա Եսենինան, ով հայ ունկնդիրներին հայտնի է Աշոտի մասին երգերով, եկել է Երևան իր Աշոտի հետևից։
12:11
13 Նոյեմբերի 2017
Սուրենյանը ներկայացրել է Եվրոպայում խորը ձմեռն ու «պարծեցել» Հայաստանում սպասվող բարձր ջերմային ֆոնով (ՎԻԴԵՈ)
Արդեն մեկ շաբաթ է, որ եվրոպական երկրների մեծ մասում խորը ձմեռ է։
19:36
12 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս են զայրանում կենդանակերպի նշանները
Ինչպիսի՞ն են կենդանակերպի նշանները բարկացած ժամանակ։