535.55
7.47
478.04
+22
Եղանակը Երևանում
Հայ

Նոր դիետա, որ նվաճում է աշխարհը` պեգանություն. ի՞նչ է դա

18:29
25 Մայիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօրվա դրությամբ ոչ մի դիետա չի արժանացել փորձագետների բացարձակ հավանությանը (ճիշտ սնվելը չենք համարում դիետա): Դա հանգեցրել է նոր սննդակարգի` պեգանության հայտնվելուն, գրում է med.vesti.ru-ն:

Պեգանությունը կամ պեգանական դիետան պալեոլիտիկ դիետայի և բուսակերության հիբրիդ է, որը կոչված է վերցնել դրանցից լավագույնը` ազատվելով ամենավատից: Տերմինի հեղինակն ամերիկացի բժիշկ Մարկ Հայմանն է, ով առաջին անգամ այն կիրառել է 2014 թվականին իր բլոգում, իսկ արդեն 2018 թվականին բացել է այդ սննդակարգի մանրամասներն իր նոր գրքում: 

Загружается новость ... "Лево"

Պեգանության պոտենցիալ օգուտը

Քանի որ այն առավելապես բուսական դիետա է, ապա օգտակար կլինի օրգանիզմի բոլոր համակարգերի համար: Սննդաբանները խորհուրդ են տալիս, որ թարմ մրգերն ու բանջարեղենը կազմեն դրա սննդակարգի մոտ 75 տոկոսը: Միաժամանակ, ոչ մեծ քանակի միսը, որն այստեղ թույլատրելի է, կավելացնի սննդացանկում B12 վիտամինը, բայց չի հագեցնի մարմինը հագեցած ճարպերով:

Պեգանության հնարավոր վնասը

Պեգանիզմի հիմնական խնդիրն այն է, որ այն արգելում է գլյուտեն պարունակող հատիկեղենի օգտագործումը, թեև հասկանալի չէ, թե ինչու ցելիակիա չունեցող մարդը պետք է հրաժարվի հացահատիկից:

Բայց արգելվում է նաև անգլյուտեն հատիկեղենը, օրինակ, քինոան, դարչնագույն բրինձը և ամարանտը: Այս դիետայի կողմնակիցները կարծում են, որ դրանք բարձրացնում են շաքարի մակարդակն արյան մեջ, քաղցի զգացում են առաջացնում և առհասարակ պետք չեն:
Եվ, ի վերջո, պեգաններն ամբողջովին հրաժարվում են կաթնամթերքից, բացառությամբ կեֆիրից և բնական յոգուրտից:

Արդյունքում

Այս ոչ մեծ տեսությունից էլ երևում է, որ պեգանական դիետան բացառում է սննդարար մի շարք մթերքների օգտագործումը, որոնցից հրաժարվելու անհրաժեշտություն չկա: Այո, այն կարող է ավելի օգտակար լինել, քան պալեոդիետան կամ բուսակերությունը, բայց կատարյալ լինելուց հեռու է: -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:12
19 Հունիսի 2019
Թուրքիայից մաքսանենգ դեղորայքի ներմուծում է կանխվել Հայաստանում
ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով ներմուծված դեղորայք՝ թուրքերեն մակնշմամբ:
16:46
19 Հունիսի 2019
Ժամանակավորապես փակ կլինի երևանյան փողոցներից մեկը
Ժամանակավորապես փակ կլինի երևանյան փողոցներից մեկը:
15:25
19 Հունիսի 2019
Հենրիխ Մխիթարյանը Մալդիվներ է մեկնել (ՖՈՏՈ)
Հայաստանի հավաքականի ավագ և «Արսենալ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնել է Մալդիվներ։
13:39
19 Հունիսի 2019
Ռուսաստանում ընտրել են լավագույն էսկիմոն
Ռուսաստանում ընտրել են լավագույն էսկիմոն:
12:15
19 Հունիսի 2019
Վանեցյանն ու Դել Բոսկեն շրջում են Երևանում (ՖՈՏՈ)
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն ու աշխարահռչակ Վիսենտե Դել Բոսկեն շրջում են Երևանում։
21:10
18 Հունիսի 2019
Հենրիխ Մխիթարյանը հարսանեկան նոր լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը հարսանեկան նոր լուսանկար է հրապարակել:
15:13
18 Հունիսի 2019
Մխիթարյանը հայկական ռիթմիկ պար է պարում իր հարսանիքին (ՎԻԴԵՈ)
Մխիթարյանը հայկական ռիթմիկ պար է պարում իր հարսանիքին:
14:39
18 Հունիսի 2019
Հայաստանն առաջ է անցել Իտալիայից և Ֆրանսիայից գաստրոտուրիզմի վարկանիշում
Հայաստանը ռուս զբոսաշրջիկների համար ճանաչվել է գաստրոնոմիկ տուրիզմի թոփ 5 ամենահայտնի ուղղություններից մեկը:
10:25
18 Հունիսի 2019
Հենրիխ Մխիթարյանի և Բեթթի Վարդանյանի հարսանեկան պարը (ՎԻԴԵՈ)
Նախօրեին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում կայացել է Հենրիխ Մխիթարյանի ու Հրանտ Վարդանյանի թոռան՝ Բեթթի Վարդանյանի պսակադրության արարողությունը։
21:55
17 Հունիսի 2019
«Ամուսնացիր և մնա ինձ հետ հավերժ». Վենետիկի Սուրբ Ղազար կղզում կայացել է Հենրիխ Մխիթարյանի պսակադրությունը (ՖՈՏՈ)
«Ամուսնացիր և մնա ինձ հետ հավերժ».  Վենետիկի Սուրբ Ղազար կղզում կայացել է Հենրիխ Մխիթարյանի պսակադրությունը:
20:26
17 Հունիսի 2019
Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին
Եգիպտոսի նախկին նախագահը մահացել է երկուշաբթի դատարանի դահլիճում:
12:49
17 Հունիսի 2019
Եփրիկյանն ու Վարնավան ուրախ ժամանակ են անցկացնում Երևանում (ՎԻԴԵՈ)
Եփրիկյանն ու Վարնավան ուրախ ժամանակ են անցկացնում Երևանում: