ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Արցախի նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Համահայկական 7–րդ ամառային խաղերի շրջանակում Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Համահայկական 7–րդ ամառային խաղերը կանցկացվեն օգոստոսի 6-17–ն Արցախում և Հայաստանում։ Օգոստոսի 5–ին Փաշինյանը ելույթ կունենա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ -0-
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին