ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Գրիգոր Նարեկացին և նրա ժառանգությունը դառնում է Հայաստանի և Վատիկանի քրիստոնյա համայնքների միջև համերաշխության հավերժական խորհրդանիշ, ասել է նախագահ Սարգսյանը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ իր առանձնազրույցի ընթացքում։
Նախագահը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ յուրաքանչյուր հանդիպում մեծագույն պատիվ է համարել և ջերմությամբ հիշել 2016թ. «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսի ներքո Հայաստան կատարած նրա այցը, ինչպես նաև 2015թ. իր այցը Վատիկան և մասնակցությունը Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբության կողմից մատուցված պատարագին, որը պատմական դարձավ նաև այն պատճառով, որ հայ ժողովրդի հանճարեղ զավակ Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհվեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ» պատվավոր տիտղոսը և նա ճանաչվեց կաթողիկե եկեղեցու 36 մեծագույն մտածողներից մեկը:
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, առանձնազրույցի ժամանակ նախագահ Սարգսյանը և Հռոմի Պապը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու զարգացնել և խորացնել Հայաստան-Վատիկան միջպետական հարաբերությունները, սերտացնել երկու երկրների միջև առկա հոգևոր և մշակութային կապերը:
Загружается новость ...
"Право"
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողություն: Նախագահ Սերժ Սարգսյանը Հռոմի Պապին նվիրել է Սուրբ Գայանե եկեղեցու արծաթե մանրակերտը: Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Նախագահին նվիրել է վատիկանյան թանգարաններում պահվող Սուրբ ընտանիքը պատկերող քանդակի մարմարե կրկնօրինակը, ինչպես նաև իր հեղինակած վերջին երեք գրքերի օրինակները: -0-