420.79
4.21
388.47
+10
Եղանակը Երևանում
Հայ

Նախարարը պատմել է, թե քանի առաջինդասարանցի կլինի այս տարի և ինչ կփոխվի դպրոցներում

18:38
29 Օգոստոսի 2018
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ըստ նախնական տեղեկությունների, սեպտեմբերի 1-ին Հայաստանի դպրոցների առաջին դասարաններ կգնա գրեթե 39 հազար երեխա, չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Առաջինդասարանցիների վերջնական թիվը պարզ կդառնա սեպտեմբերի 5-ին: Հույս ունենք, որ այդ թիվը կմեծանա, երբ շատ ընտանիքներ կվերադառնան արձակուրդից կամ կտեղափոխվեն Հայաստան` մշտական բնակության», - ասաց Հարությունյանը:

Նա հայտնեց նաև, որ նախարարությունը հաջորդ տարի մտադիր է ներդնել առաջինդասարանցիների առցանց ընդունման համակարգը:

«Ինչպես և Արցախում, ծնողները չեն ընտրելու կոնկրետ դասարաններ, աշակերտների բաշխումը կատարվելու է վիճակահանությամբ: Նույն ձևով կնտրվի ուսուցիչը: Այդ ամենն արվում է «էլիտար» դասարանների ձևավորումը կանխելու նպատակով», - ասաց Հարությունյանը:

Խոսելով մարզային դպրոցներում աշակերտների զգալի պակասի մասին` Հարությունյանը նշեց, որ նախարարությունը փորձում է տեղում զբաղվել այդ խնդրով:

Загружается новость ... "Лево"

«Մենք կարող ենք պայմանավորվել ծնողների և կոլեկտիվների հետ երկու միջնակարգ դպրոց միավորելու մասին: Սակայն մենք չենք կարող գնալ այդ քայլին, եթե, օրինակ, աշակերտների համար կա ուսումնական հաստատության մատչելիության խնդիր: Մեր նպատակն է, որ, մասնավորապես, սահմանամերձ բնակավայրում գործող ոչ մի դպրոց չփակվի», - ասաց Հարությունյանը:

Ըստ նրա, նախարարությունը դիտարկում է որոշ համայնքներում կրթամշակութային համալիրների ստեղծման հնարավորությունը, որոնք կներառեն մանկապարտեզներ, դպրոցներ, ինչպես նաև մշակութային հաստատություններ: Նախարարը չբացառեց նաև, որ դպրոցի մատչելիության հարցը հնարավոր կլինի լուծել հատուկ տրանսպորտային միջոց տրամադրելու միջոցով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:28
01 Ապրիլի 2024
Ապրիլի 1. խենթ կատակներ ձեր մտերիմների «գլխին խաղալու համար»
Ներկայացնում ենք 10 օրիգինալ/յուրահատուկ կատակներ, որոնք ձեր ծանոթները դեռ երկար կհիշեն:
19:37
28 Մարտի 2024
Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը․ պարզաբանում են Արարատյան Հայրապետական թեմից
Արարատյան Հայրապետական թեմից պարզաբանում են՝ արդյոք Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը
21:15
27 Մարտի 2024
Ապրիլի 3–ից Samsung Pay–ում «Мир» քարտերի կցումն ու օգտագործումը հասանելի չի լինի
Ավելի վաղ կցված «Мир» քարտերը կհեռացվեն հավելվածից
19:37
27 Մարտի 2024
Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Զատկական սեղանին կարևոր են կարմիր ներկված հավկիթները
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում