526.4
7.25
475.99
+21
Եղանակը Երևանում
Հայ

Մոսկվայում հայ գործարարին սպանած վարձու մարդասպանը փախել է հեծանվով (ՎԻԴԵՈ)

16:20
06 Հոկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Նախօրեին Մոսկվայում գործարար Արսեն Փափազյանին սպանած վարձու մարդասպանը դեպքի վայրից հեռացել է հեծանվով, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Նախօրեին Մոսկվայում մահափորձ է կատարվել խոշոր հասարակական գործիչ, գործարար Արսեն Փափազյանի նկատմամբ։ Նրան գնդակահարել են ժամը 14։00 սահմաններում Մյասնիցկայա փողոցի և Բանկովսկի նրբանցքի խաչմերուկում։ Ծանր վիճակում նրան տեղափողել են Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոց։ Քննիչներն այստեղ ակտիվորեն փորձում են շոշափել ուկրաինական հետքը, քանի որ վերջին տարիներին գործարարը ապրել և գործերի մեծ մասը կատարել է Ուկրաինայում, այլ ոչ թե Ռուսաստանում։

Ինչպես դեպքի վայրում հայտնի է դարձել «ՄԿ» թերթի թղթակցին, Փափազյանին սպանել են այն տան մոտ, որտեղ նա պաշտոնապես գրանցված է եղել (Մյասնիցկայա, 22)։ Նախնական տեղեկություների համաձայն, կրակել են ատրճանակից`արձակելով 4–5 կրակոց։ Գործարարն ընկել է մեջքի վրա։ Դեպքից անմիջապես հետո տնից դուրս է վազել նրա կինը, իսկ խցանման մեջ հայտնված «Ռեյնջ Ռովեր» մեքենայից դուրս է եկել մի տղամարդ, ով սկսել է առաջին օգնություն ցուցաբերել գործարարին։ Շտապօգնությունը բավականին արագ է տեղ հասել, և Փափազյանին տեղափոխել է հիվանդանոց։ Նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։ Որոշ ժամանակ անց Փափազյանը մահացել է։

Загружается новость ... "Лево"

Որոշ տեղեկությունների համաձայն, վարձու մարդասպանը տեղաշարժվում է հեծանվով և նա հեռացել է Կրիվոկոլենի նրբանցքի ուղղությամբ։ Ամենայն հավանականությամբ` խուզարկուները կստուգեն հեծանիվների վարձույթի վայրերը, որոնց թիվն այդ տարածքում քիչ չէ։ Սպանողի դեմքը նաև կարող է ֆիքսված լինել տեսախցիկների վրա։

Երևանում ծնված Արսեն Փափազյանն (ում հայրը երկար տարիներ եղել է Երևանի ամենամեծ դպրոցի տնօրենը) իր բիզնեսը սկսել է Վորոնեժում, որտեղ 80–նական թվականերին նա ավարտել է տեղի համալսարանի իրավաբանական բաժինը։ Նա ակտիվորեն զբաղվում էր հասարակական գործունեությամբ, գլխավորել է Հասարակական պալատի Ազգային հարցերի հանձնաժողովը, եղել է «Վորոնեժի ոսկե ֆոնդի» դափնեկիրեր։ 1966 թվականին նրա նախաձեռնությամբ ստեղծվել են փախստականների և հարկադիր գաղթականների օգնության հիմնադրամներ, Չեչնիայի վետերանների օգնության հիմնադրամ։

Փափազյանի գործունեության հիմնական ուղղություններն էին շինարարական և ռեստորանային բիզնեսը։ Նրա «ԱՍՊ–Տրանսստրոյ» ընկերությունը փողոցների ասֆալտապատման տենդերներ է շահել, իսկ Վորոնեժում գտնվող «Ժոզեֆինա» և «Նոյան Տապան» սրճարանները բավականին մեծ ճանաչում են վայելել։

Առաջին խնդիրները Փափազյանի մոտ առաջացել են 2006 թվականին։ Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ նա անօրինական անձնագիր է ստացել և Ռուսաստանում անօրինական է բնակվել։
Նրան այդպես էլ չի հաջողվել օրինական բնակության թույլտվություն ստանալ, և նա ստիպված է եղել հեռանալ երկրից։ Իր ամբողջ բիզնեսը նա տեղափոխել է Ուկրաինա։ Այնտեղ Փափազյանը գրանցվել է Օդեսայում, սակայն նրա ընկերությունը տենդերներ է շահել ամբողջ երկրում։ Ներկայում հայտնի չէ` ինչ նպատակով ու որքան հաճախ էր Փափազյանը գալիս Ռուսաստան։ Ամեն դեպքում, եթե սպանություն պատվերը եկել է Կիևից, ապա սպանողի հայտնաբերումը բավականին կդժվարանա։ –0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:00
23 Օգոստոսի 2019
36 ժամ ջուր չունեին. Երևանի 2 վարչական շրջանների և 3 մարզերի ջրանջատումը երկարացվել է
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար
20:17
23 Օգոստոսի 2019
Երևանում քննարկել են երկնաքերի կառուցման հարցը
Ներկայացվել է Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքերի ներդրումային ծրագիրը:
17:52
23 Օգոստոսի 2019
Նոր աղբամանների մեծ խմբաքանակն արդեն Երևանում է (ՖՈՏՈ)
600 նոր աղբաման երեկ երեկոյան հասավ Երևան։
13:18
22 Օգոստոսի 2019
8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

11:28
21 Օգոստոսի 2019
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում և երեք մարզերում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում և երեք մարզերում։
19:25
20 Օգոստոսի 2019
Հայաստանում արձանագրվել է աղիքային վարակի դեպք. հոսպիտալացվել է 10 քաղաքացի
Գեղարքունիքի մարզում հոսպիտալացվել է 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ:
18:45
20 Օգոստոսի 2019
Հայաստանում սոցցանցերի թոփ ամենատարածված էջերը. ում են հետևում հայ օգտատերերը (ՎԻԴԵՈ)
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է հայ հանդիսատեսի շրջանում ամենատարածված ռեսուրսների ցանկը:
17:12
20 Օգոստոսի 2019
ՀՀ վարչապետը նոր խորհրդական ունի (ՖՈՏՈ)
Վարչապետը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք:
13:09
20 Օգոստոսի 2019
ՌԴ–ում հայրը, քիչ էր մնում, նետեր 5 ամսական երեխային պատուհանից (ՎԻԴԵՈ 18+)
Պատուհանից դուրս երեխային թափահարող տղամարդն ավելի քան 10 դատվածություն ունի։
12:00
20 Օգոստոսի 2019
«Պոբեդա» լոուքոսթերը հերքել է Գյումրիում օդանավի կոշտ վայրէջքի տեղեկությունը
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է, որ ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել:
10:31
20 Օգոստոսի 2019
Դուեյն Ջոնսոնը և նրա հայ սիրելին պաշտոնապես ամուսնացել են (ՖՈՏՈ)
Ամերիկացի դերասան և շոումեն Դուեյն Ջոնսոնը և նրա քաղաքացիական կինը, հայազգի երգչուհի Լորեն Խաշիանը, պաշտոնապես գրանցել են հարաբերությունները։
13:43
19 Օգոստոսի 2019
Հայաստանն առաջատարն է ռուս զբոսաշրջիկների համար ամենատարածված ուղղությունների շրջանում
Հայաստանն արդեն երկրորդ ամառ աննդմեջ զբաղեցնում է արտասահմանյան ուղղությունների առաջին տեղը ռուս զբոսաշրջիների համար: