486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Միայնակ լինելը կարող է վաղ մահվան պատճառ դառնալ
18:01
01 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Միայնակ լինելը, կամ այս դեպքում, սոցիալական մեկուսացումը ոչ միայն ազդում է զգայական աշխարհի վրա, այլ առաջացնում է գենետիկ փոփոխություններ, որոնք մի շարք հիվանդությունների պատճառ են դառնում, գրում է vokrugsveta.ru–ն։

Մի խումբ հոգեբաններ, ուռուցքաբաններ և պրիմատագետներ ուսումնասիրել են միայնակ մարդկանց և ռեզուս–մակակների, որոնք առավել վառ արտահայտված սոցիալական վարքագիծ ունեն։ Ստացված տվյալներով, միայնակ առանձնյակների օրգանիզմում առավել ակտիվ էր CTRA գենը, ընդ որում` դրա ակտիվությունը գրեթե չի փոխվել տարվա ընթացքում։ Բացի այդ, սոցիալապես մեկուսացված մարդկանց օրգանիզմում զգոնության համար պատասխանատու նորադրենալինի մակարդակը նույնն է, ինչ սթրեսի ժամանակ, երբ միանում է պայքարի կամ փախուստի ռեակցիան։

Սոցիալապես մեկուսացած մարդկանց օրգանիզմում այդ ֆիզիոլոգիական փոփոխությունների հետևանքով նվազում է արյան սպիտակ մարմնիկների սինթեզը, նվազում է տարբեր հիվանդությունների դեմ պայքարող գեների ակտիվությունը, աճում է բորբոքումների օջախների թիվը։ Տվյալ փոփոխությունների արդյունքում թուլանում է դիմադրողականությունը։

Ավելին, մակակների դեպքում պարզվեց, որ սոցիալական մեկուսացումն ուղեկցող ֆիզիոլոգիական փոփոխությունները հանգեցնում են օրգանիզմում կապիկների իմունային անբավարարության վիրուսի` մարդու ՄԻԱՎ վիրուսի անալոգի արագացված տարածում։

Այսպիսով, ինչպես նշում են գիտնականները, սոցիալական մեկուսացումը ոչ միայն էմոցիոնալ ազդեցություն է գործում սոցիալական տեսակների, այդ թվում` մարդու վրա, այլ նաև հսկայական ազդեցություն է ունենում նրանց առողջության վրա։

Կայքը նշում է, որ ավելի վաղ միայնակ լինելուց մարդու առողջության հասցված վնասը բացատրելու և ուսումնասիրելու փորձեր չեն կատարվել։ Միաժամանակ, գոյություն են ունեցել հետազոտություններ, որոնք ապացուցել են մարդու վրա այդ վիճակի բացասական ազդեցությունը։

Այսպես, ամերիկացի գիտնականների տվյալներով, իրենց լքված համարող մարդկանց`Ալցհայմերի հիվանդությամբ հիվանդանալու ռիսկն ավելի մեծ է։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում:
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը: