438.46
4.38
402.63
+7
Եղանակը Երևանում
Հայ

Մեծահասակ մարդուն առաջին անգամ բուժել են ՄԻԱՎ–ից

16:31
03 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների, ինչպես նաև Լոնդոնի Համալսարանայան և Թագավորական քոլեջների բժիշկները հայտնել են մեծահասակ մարդուն ՄԻԱՎ–ից բուժելու առաջին դեպքի մասին։

Ինչպես հայտնում է lenta.ru–ն, հղում անելով The Sunday Times–ին, ՄԻԱՎ–ից բուժվել է 44-ամյա մի բրիտանացի: Նա 50 մարդկանցից առաջինն է, որ հաջող անցել է հատուկ հակավարակիչ թերապիա: Գիտնականների խոսքով, նոր մեթոդիկան թույլ է տալիս հետևել և ոչնչացնել ՄԻԱՎ-ը ողջ օգանիզմում, այլ ոչ միայն այն հատվածներում, որտեղ այն առավել ակտիվ է: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, թերապիայից հետո արյան մեջ վիրուսի պարունակությունը այնքան քիչ է, որ հանգեցրել է անալիզների բացասական արդյունքի:

Ստանդարտ հակառետրովիրուսային թերապիան ճնշում է ակտիվ վարակված բջիջները, սակայն չի դիպչում մյուս վարակված T-լիմֆոցիտներին: Դա նշանակում է, որ այժմ գոյություն ունեցող դեղորայքը կարող է վերահսկել ՄԻԱՎ վարակի ակտիվությունը, սակայն չի բուժում հիվանդությունից: Գիտնականները նշում են, որ իրենց առաջարկված թերապիան դեռ փորձարկման փուլում է և նախատեսված չէ լայնածավալ կլինիկական ներդրման համար:

2014 թ.-ին, ԱՀԿ տվյալներով, աշխարհում մոտ 37 մլն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով, իսկ 34 մլն-ը մահացել են հիվանդության հետ կապված հետևանքներից: Այս պահի դրությամբ, տարեկան այդ վիրուսից մահանում էր շուրջ 1,5 մլն մարդ և շուրջ 2,2 մլն-ը դառնում էին վիրուսակիր: Հակավիրուսային թերապիա ստանում են հիվանդների կեսից պակասը։

2014 թ.-ին Ռուսաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ի ավելի քան 92 հազար նոր դեպք, ինչը 12 տոկոսով ավելի բարձր է, քան 2013 թ.-ին: 2015 թ.-ի հոկտեմբերին ՌԴ ԱՆ նախարար Վերոնիկա Սնվորցովան հայտարարել է, որ 2020 թ.-ին Ռուսաստանում ՄԻԱՎ-ի էպիդեմիան կարող է վերահսկողությունից դուրս գալ:


Մարդու իմունադիֆիցիտիային վիրուսն առաջացնում է դանդաղ զարգացող հիվանդություն, որը խոցում է իմունային հանակարգը, ինչի հետևանքով օրգանիզմն այլևս չի կարողանում պայքարել մարդու համար անվնաս վարակներից։ Այս պահի դրությամբ հիվանդությունն անբուժելի է համարվում, սակայն ժամանակակից հակավիրուսային դեղորայքը թույլ է տալիս նվազագույնի հասցնել ՄԻԱՎ-ի զարգամումը, որի վերջնական և անդառնալի փուլը ՁԻԱՀ-ն է: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել