438.97
4.35
404.36
+7
Եղանակը Երևանում
Հայ

Մեքսիկայից «Ռոսիա» ավիաընկերության չվերթը հետաձգվել է Հայաստանի քաղաքացիների պատճառով

16:32
17 Հունվարի 2018
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Մեքսիկայից «Ռոսիա» ավիաընկերության չարթերային չվերթը հետաձգվել է երկրի իշխանությունների` նույն օդանավով Հայաստանի չորս քաղաքացիներին արտաքսելու պահանջի կապակցությամբ։ Այդ մասին հայտնում է РБК–ն` հղում անելով փոխադրողի պաշտոնական ներկայացուցչին։

Ըստ ժամանակացույցի Կանկունից FV5882 չվերթը պետք է Վնուկովայում վայրէջք կատարեր հունվարի 17–ին Մոսկվայի ժամանակով 5։40–ին, սակայն ժամը 10։00–ի դրությամբ այն դեռ չէր թռել։

Այն մասին, որ ուղևորներն ուղեբեռով դուրս են բերվել ինքնաթիռից ութ ժամ սպասելուց հետո, ավելի վաղ պատմել է Քինթանա Ռոո նահանգում Ռուսաստանի պատվավոր հյուպատոս Արմինա Վոլպերտը։

Նրա խոսքով, չվերթն ուշացել է օդանավակայանի առջև սպասարկման համար ավիաընկերության ունեցած պարտքի պատճառով։

Միաժամանակ փոխադրողի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է РБК–ին, որ ««Ռոսիա» ավիաընկերությունը պարտք չունի Կանկունի օդանավակայանի առջև օդանավերի մնալու կամ այլ վճարումների կապակցությամբ»։

Նրա խոսքով, չվերթի հետաձգման պատճառը Մեքսիկայի իմիգրացիոն իշխանությունների` այդ չվերթում Հայաստանի չորս քաղաքացիներին արտաքսելու պահանջը։ Այդ պահանջի պատճառով օդանավակայանն ինքնաթիռի թռիչքի թույլտվություն չի տվել։ «Այս կարգի ուղևորների սպասելը չորս ժամ է տևել, և ինքնաթիռը պատրաստ է եղել թռչել հունվարի 16–ին ժամը 22։00–ին։

Загружается новость ... "Право"

Մոսկվայի ժամանակով ժամը 22։15–ից մինչև 0։25 ինքնաթիռը սպասել է թռիչքի թույլտվության, որը մեքսիկական իշխանությունները չեն տվել»,– պարզաբանել է РБК–ի զրուցակիցը։

Դրանից հետո օդանավի անձնակազմի աշխատանքային ժամն ավարտվել է, և ռուսաստանյան օրենքներով, այն իրավունք չի ունեցել չվերթը սկսելու։ Թռիչքը տեղափոխվել է հունվարի 17–ին։

Ընդ որում, «Ռոսիա»–ում պարզաբանել են, որ թռիչքի թույլտվությունը փոխադրողը կարող է ստանալ նրանից հետո, երբ կսկսվի Մեքսիկայի ավիացիոն իշխանությունների աշխտակիցների աշխատանքային օրը` ոչ ավելի շուտ, քան հունվարի 17–ի ժամը 20։00–ն (Մոսկվայի ժամանակով)։
Ուղևորների բնակեցմամբ, ինչպես նշել է «Ռոսիա»–ի ներկայացուցիչը, զբաղվում է մեկ այլ տուրիստական կազմակերպություն։

Կանկունում ռուսաստանցի զբոսաշրջիկ Եվա Ավեևան РБК–ին հայտնել է, որ «ամեն ինչ սկսվել է չորս մարդուց բաղկացած հայ ընտանիքից, ովքեր ապաստան են խնդրել Ամերիկայում, ինչի համար նրանց արտաքսել են Մեքսիկայից։ 10 ժամ սպասելուց հետո ընտանիքին դուրս են բերել ինքնաթիռից։ Դրանից հետո տեղական իշխանություններն արգելել են թռիչքը։ Սկսել են խոսել պարտքի մասին։ Եվս չորս ժամ դրսում սպասել են, և ոչ մի տեղեկություն։ Ռուսական հյուպատոսությունը դեռ լռում է այն մասին, թե երբ կարող ենք հասնել Ռուսաստան»,– պատմել է նա։

РБК–ն հարցում է ուղարկել Մոսկվայում և Մեխիկոյում Հայաստանի դեսպանատուն, ինչպես նաև Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայություն։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում
21:56
30 Հունվարի 2024
Հայաստանում ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ կան
Հայաստանում խնդիրներ կան՝ ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված