ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել իր կրտսեր դուստր Չիկագոյի հետ և միաժամանակ ցուցադրել է սեփական բրենդի նոր հավաքածուի վարդագույն ստվերաներկը:
Նոր լուսանկարը հիացրել է սոցցանցի օգտատերերին:
«Շատ հուզիչ լուսանկար: Մամային է քաշել, կյանքս», - մեկնաբանություններում գրել է օգտատերերից մեկը:
Քարդաշյանի փոքրիկները ծնված օրից լայն ճանաչում են ձեռք բերել սոցցանցերում, իսկ հիմա նվաճում են գեղեցկության ոլորտը:-0-