+20
Եղանակը Երևանում
Հայ

Մահացու հաճույք. 7 սննդային սովորություններ, որոնք սպանում են ձեզ

20:32
25 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Մահացու յոթյակն ունի այս տեսքը, գրում է popmech.ru-ն:

7. Քաղցր ըմպելիքներ

газировка, напиток, безалкогольные напитки

Քաղցր ըմպելիքները կտրուկ բարձրացնում են շաքարի մակարդակն արյան մեջ և գրեթե սննդային արժեք չունեն: Պատասխանատու են ինֆարկտի, ինսուլտի և շաքարախտի մահերի 7,4% -ի համար: Այս կատեգորիայում են կոլան, մրգահյութերը շաքարի ավելացմամբ, էներգետիկները, կաթնային կոկտեյլները հավելումներով և նույնիսկ թեյն ու սուրճը, եթե խմում եք դրանք շաքարով:

Ի՞նչ անել. Փոխարինել քաղցր ըմպելիքները մաքուր խմելու ջրով, հրաժարվել քաղցր սուրճից և թեյից, կաթնային կոկտեյլներում հավելումների փոխարեն օգտագործել հատապտուղներ կամ մրգերի կտորներ:

6. Մրգերի պակաս

фрукты диета здоровье

Մրգերի ոչ բավարար քանակը պատասխանատու է մահերի 7,5%-ի համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս մարդուն օրական ուտել ոչ պակաս քան 5 չափաբաժին մրգեր և բանջարեղեն: Դա մոտավորապես 400 գրամ է: Մեկ չափաբաժինը կազմում է, օրինակ, մեկ խնձոր, տանձ կամ մեկ բուռ ելակ:

Ի՞նչ անել. նախաճաշին ավելացրեք խնձոր, բանան, մեկ ափ թարմ կամ սառեցված հատապտուղներ, միջանկյալ սննդառության ժամանակ կերեք ոչ թե թխվածքաբլիթ, այլ միրգ:
  
5. Բանջարեղենի պակաս

овощи, еда, диеты, продукты

Թարմ բանջարեղենը թանկ հաճույք է, հատկապես ձմռանը: Բայց առանց դրա չի կարելի սննդակարգ կազմել:

Ի՞նչ անել. Ընտրեք սեզոնային բանջարեղեն, ուտելիքի մեջ թարմ կանաչի ավելացրեք, իսկ ձմռանն օգտագործեք սառեցրած բանջարեղեն:

4. Օմեգա-3-չհագեցած ճարպաթթուների պակաս

лосось

Այս ճարպաթթուները պարունակվում են յուղոտ ձկան մեջ` սաղմոն, իշխան, թունա, սարդին, թյունիկ: Օմեգա-3-ճարպաթթուների պակասը պատասխանում է մահերի 7,8%-ի համար:

Ի՞նչ անել. տնտեսելու համար գնեք ոչ թե պաղեցված, այլ սառեցված ձուկ: Բայց եթե ձուկ չեք սիրում, ապա կարող եք ուտել ընկույզ, կտավատի բուսայուղ, դդմի սերմեր, լոբի:

3. Վերամշակված միս

продукты, сосиски, колбаса, ветчина

Դուք երևի լսել եք, որ երշիկը, նրբերշիկը, ապխտած միսը շատ վնասակար են: Վերամշակված մսից պատրաստած արտադրնքը 8,2% մահերի պատճառ է դառնում: Բանն այն է, որ դրանք մեծ քանակությամբ աղ և նիտրիտներ են պարւնակում: ԱՀԿ-ի գնահատմամբ, ամեն օր վերամշակված մսի 50 գրամի օգտագործումը բարձրացնում է ուղիղ աղիքի քաղցկեղի ռիսկը 18 տոկոսով:

Ի՞նչ անել. Երշիքը փոխարինել հավի կրծքամսով կամ հնդկահավի մսով – ջեռոցում պատրաստված:

2. Ընկույզի և արևածաղկի սերմերի պակաս

орехи

Եթե մարդիկ ավելի շատ ուտեին ընկույզ և արևածաղկի սերմեր, կարելի կլիներ խուսափել 8,5%-ի մահերից: Դրանք վիտամինների և միկրոտարրերի բնական գանձարան են: Ընկույզը մեծ քանակությամբ կալիում, մագնեզիում և յոդ են պարունակում, անտառային ընկույզը` В խմբի կենսանյութեր և ֆոլաթթու, նուշը` ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ, պղինձ, արևածաղկի սերմերը` մագնեզիում, Е և D վիտամիններ:

Ի՞նչ անել. Առավելագույն օգուտ քաղելու համար օրական բավարար է օգտագործել 30−50 գրամ ընկույզ:

1. Աղի ավելցուկ

Соль солонка

Ահա և չեմպիոնը: Աղի ավելցուկն իսկական մարդասպան է, որի հետևանքով գրեթե 10%-ի մահեր են լինում: Աղի չարաշահման հետևանքով օրգանիզմից ջուրը դուրս չի բերվում: ԱՀԿ-ի խորհուրդներով, 7 տարեկանից բարձր երեխաները և մեծահասակներն օրական պետք է օգտագործեն ոչ ավելի, քան 5 գրամ աղ` մեկ թեյի գդալ: Մի մոռացեք, որ բացի կերակրատեսակներում ձեր ավելացրած աղից, այն կա հացի, սոուսների, թծվածքի, կիսաֆաբրիկատների և նույնիսկ բանջարեղենի մեջ:

Ի՞նչ անել. նվազագույնի հազցրեք ապխտած ձկան, աղի վարունգի և այլ պահածոյացված բանջարեղենի օգտագործումը: Կերակուրներ պատրաստելիս աղը փոխարինեք համեմունքներով: -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:27
19 Սեպտեմբերի 2019
Անկախության օրվա առթիվ Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (ՎԻԴԵՈ)
Սեպտեմբերի 21-ին` Անկախության օրվա առթիվ, Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ:

16:54
19 Սեպտեմբերի 2019
Դուբայի հայտնի երկնաքեր Բուրջ Հալիֆան կներկվի հայկական դրոշի գույներով (ՖՈՏՈ)
Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ։
12:26
19 Սեպտեմբերի 2019
Զգուշացում. հանրապետությունում քամու ուժգնացում է կանխատեսվում
Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ հանրապետությունում սպասվում է ուժեղ քամի:
18:33
18 Սեպտեմբերի 2019
Կաթողիկոսի Վեհարանն է վերաբացվել Էջմիածնում հիմնանորոգումից հետո (ՖՈՏՈ)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվող Ամենայն Հայոց Կաթողիկոսի վեհարանն է բացվել երեքշաբթի ռեստավրացիոն աշխատանքներից հետո։
16:58
18 Սեպտեմբերի 2019
ՌԴ Կիրովի մարզում 26–ամյա աղջիկը մահացել է` հեռախոսն իր հետ լոգարան վերցնելով
Աղջկա կյանքը ընդհատվել է անմիտ սխալի` անվտանգության կանոնների անտեսման պատճառով, ինչը, դժբախտաբար, այնքան էլ հազվադեպ երևույթ չէ:
17:11
17 Սեպտեմբերի 2019
eBay հարթակում վաճառվող Թեոդոր Աքսենտովիչին նվիրված արծաթե հուշադրամները կեղծ են. ԿԲ
ՀՀ ԿԲ-ն հայտնում է eBay-ում վաճառվող Աքսենտովիչի արծաթե կեղծ հուշադրամների մասին:
15:27
17 Սեպտեմբերի 2019
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
6-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
12:58
17 Սեպտեմբերի 2019
Հայաստանում սպասվում է գազի գնի բարձրացում. Փաշինյանը մտադիր է բանակցություններ վարել անմիջապես Պուտինի հետ
Ռուսաստանի իշխանությունները, հնարավոր է, առաջիկայում տհաճ անակնկալներ մատուցեն հայկա­կան կողմին:
20:30
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանը զգալի ավանդ ունի Երկրի օզոնային շերտի պահպանման գործում
Երկրի օզոնային շերտի պահպանման հարցը շատ արդիական է աշխարհում
17:06
16 Սեպտեմբերի 2019
Փաշինյան. Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ավելի քան 5 հազար քաղաքացի, թափուր է 7488 աշխատատեղ
Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի Վանաձորում անցնող մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Հայաստանի զբաղվածության ոլորտի վիճակը:
21:15
15 Սեպտեմբերի 2019
Աշնանային դիմակ դեմքի հիանալի տեսքի համար
Ներկայացնում ենք աշնանային դիմակի բաղադրատոմս դեմքի հիանալի տեսքի համար։
20:25
15 Սեպտեմբերի 2019
2 հիանալի բաղադրիչներով ըմպելիքն ակնթարթորեն կիջեցնի ճնշումը
Արյան բարձր ճնշման դեպքում սովորաբար ուժեղ, ծակող գլխացավ է առաջանում: