ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԽՍՀՄ ժողովրդկան արտիստ Վլադիմիր Էտուշն է մահացել շաբաթ կյանքի 97-րդ տարում: Այդ մասին
ՏԱՍՍ-ին է հայտնել Վախտանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը:
Արտիստը մահացել է ժամը 12:30-ին հիվանդանոցում: Կրոկի խոսքով, նրա հետ հրաժեշտի օրն ու ժամը հայտնի կդառնան ավելի ուշ:
Հաղորդվում է, որ մոտ մեկ ամիս առաջ Էտուշի մոտ սրտի կաթված է գրանցվել, ինչից հետո հիվանդությունը սրվել է: «Երեկ երեկոյան շտապօգնություն են կանչել և անգիտակից վիճակում դերասանին տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով, հուղարկավորության ծախսերն իր վրա կվերցնի պետությունը և թատրոնը: «Մինչև վերջին պահն Էտուշը խաղում էր բեմում, և Զելդինի մահից հետո ասել էր, որ ամենատարեցն ինքն է մնացել»,- պատմում են արտիստի մտերիմները: -0-