484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+4
Եղանակը Երևանում
Հայ
Լիկբեզ մեքենա վարողների համար կամ ինչպես դիմանալ սառնամանիքներին Հայաստանում
15:32
01 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ձմռանը մեքենա վարելը կապված է որոշակի ռիսկերի հետ, և յուրաքանչյուր վարորդ պետք է պարտադիր պահպանի մի շարք կանոններ, եթե նա ցանկանում է, որ մեքենա վարելը տարվա այդ եղանակին չվերածվի իսկական դժոխքի:

Հայկական կլիման հատկանշական է նրանով, որ այստեղ վառ արտահայտված են տարվա բոլոր չորս եղանակները, սակայն ժամանակ առ ժամանակ նույնիսկ այստեղ պատահում են բավականին տհաճ անակնկալներ, ինչպես օրինակ, 2013-2014 թվականների անոմալ սառնամանիքները: Անշուշտ, կարելի է երկար դժգոհել գլոբալ ջերմացումից, բայց դա չի օգնի, եթե չունեք, օրինակ, տարրական ձմեռային անվադողեր: Իսկ եղանակային էքստրեմալ երևույթներն ավելի ու ավելի հաճախ են պատահում:

Հաշվի առնելով հայկական ձմռան և լեռնային ռելիեֆի առանձնահատկությունները` «Նովոստի-Արմենիա» գործակալությունն առանձնացրել է ձմռանը մեքենա վարելու մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել ճանապարհային տհաճ միջադեպերից, վտանգի չենթարկել սեփական առողջությունը և մտերիմների, ինչպես նաև «երկաթյա բարեկամի» առողջությունը:


Անվադողը կյանք է փրկում

Անկասկած, նախևառաջ, յուրաքանչյուր վարորդ ձմռանը նախապատրաստվելիս պետք է փոխարինի ամառային կամ բոլոր սեզոնների համար նախատեսված անվադողերը ձմեռայիններով: Ձմեռային անվադողերը երկու տեսակի են լինում` սեպավոր կամ կպչուն: Ձմեռային այս կամ մյուս տեսակի անվադողերի արդյունավետության մասին կարելի է երկար վիճել, քանի որ մեծ փորձ ունեցող վարորդներն էլ չունեն ընդհանուր կարծիք այդ հարցի շուրջ:


Մինուսային բարձր ջերմաստիճանների դեպքում չսեպավորված փափուկ անիվներն ավելի հուսալի ընթացք են ապահովում: Ձյան և ռեագենտախառն ձնաջրային ծածկույթի վրա անսեպ անվադողերն ավելի համոզիչ են թվում: Իսկ սեպավոր անվադողերն ավելի հարմար են մերկասառույցի համար:

Սակայն հարկ է նշել, որ նույնիսկ ամենալավ ձմեռային անվադողը թույլ չի տա պահպանել վարելու ամառային ոճը: Վարորդների, հատկապես, ոչ այդքան փորձառուների հիմնական սխալն այն է, որ նրանք անվերապահորեն վստահում են այնպիսի մարքեթինգային տերմիններին, ինչպիսին, օրինակ, «կպչունն» է: Հարկ է հիշել, որ սառած ասֆալտի վրա արգելակման ուղին մի քանի անգամ մեծանում է, այդ իսկ պատճառով ձմռանը վարելը որոշակի հմտություններ է պահանջում:


Հայաստանի կլիմայի պայմաններում, իհարկե, ավելի լավ է ընտրել դասական ձմեռային անսեպ անվադողեր: Փոխեք ձեր անվադողերը նոյեմբերի կեսերին, առաջին ձյան ժամանակ: Քանի որ ձմեռվա սկզբին ձնածածկույթը հատկապես մայրաքաղաքում հիմնականում երկար չի մնում, ճանապարհները նույնիսկ ամենադաժան սառնամանիքներին չորանում են մի քանի օր անց: Հենց այստեղ էլ սեպավոր անվադողերը կարող են չար կատակ անել: Բանն այն է, որ թաց և չոր ասֆալտի վրա դրանք էապես նվազեցնում են ասֆալտի հետ շղթայակցումը և կուտակակայունությունը:


Փոխարինեք յուղը սառեցնող հեղուկով

Ցրտերից առաջ անպայման փոխեք յուղը և ստուգեք սառեցնող հեղուկի (անտիֆրիզի) քանակը: Ամենից լավ է դիմել մասնագետի, ով դուրս կհանի հին անտիֆրիզը և նորը կլցնի: Բացի այդ, գումար մի ափսոսեք և ապակեմաքրիչների համար չսառող հեղուկ գնեք: Դրանք այդքան էլ թանկ չեն, բայց երաշխավորված են և գլիցերին են պարունակում, որը քերծվածքներից պաշտպանում է դիմապակին:

Միանգամից մեքենան գործի մի գցեք

Նախևառաջ, միացման փականը բացելուց հետո պետք է սպասել մի քանի վայրկյան, մինչև բենզինի պոմպն անհրաժեշտ քանակի վառելիք մղի: Բացի այդ, խորհուրդ չի տրվում միանգամից գործի գցել ավտոմեքենան ուժեղ սառնամանիքների ժամանակ, քանի որ պահանջվում է նախապես «տաքացնել» մարտկոցը: Սկզբում 10-15 վայրկյան թարթեք լուսարձակները մարտկոցի էլեկտրոլիտը տաքացնելու և դրա տարողությունն ավելացնելու համար, իսկ ոչ մեծ բեռնվածությունը թույլ չի տա, որ այն արագ լիցքաթափվի:

Մոռացեք արգելակների մասին

Ձմռանը ճանապարհին պետք է մոռանալ ամառային ընթացքի մասին և ոչ մի վայրկյան չկորցնել զգոնությունը: Բավականին մեծ հեռավորություն պահպանեք, դանդաղ գնացեք, իսկ ամենակարևորը, հնարավորինս հազվադեպ օգտվեք աևգելակներից` մեքենայի արագությունը նվազեցնելով փոխանցման բարձր մակարդակից փոխելով ցածրի: Այստեղ մեխանիկական տուփով մեքենաների տերերն ավելի են շահում:

Արգելակել կարելի է միայն փոքր արագության վրա և ճանապարհի հարթ հատվածներում: Կողապտույտից խուսափելու համար շրջվելու ժամանակ անհրաժեշտ է համաչափ արագություն պահել: Երբեք մի արգելակեք կուտակների մոտ, բայց եթե դուք դրանցում հայտնվել եք, ապա խուճապի մի մատնվեք և գազ կամ արգելակ մի սեղմեք: Անհրաժեշտ է սահուն և հստակ պտտել ղեկը կուտակի կողմ: Միաժամանակ, կարելի է մի փոքր գազ ավելացնել, իսկ երբ մեքենան դուրս գա կուտակից, ղեկը կրկին ուղղել:

Շատ տարածված մոլորություն կա, որ ABS-ը (արգելակների հակաարգելակման համակարգ) ձմեռային ճանապարհներին կօգնի նվազեցնել արգելակման ընթացքը, սակայն դա այդպես չէ: Լիաքարշակ ավտոմեքենան նույնպես չի լուծում այդ հարցերը և չի երաշխավորում, որ ձեր մեքենան ամենագնաց կդառնա: Իրականում դա օգկատար գործիք է, որ հմտություն է պահանջում:


Սառնամանիքի ժամանակ բենզինի օգտագործումը պետք է ավելի մեծ լինի

Չնայած, որ Հայաստանում ավտոմեքենավարները տնտեսման համար գազով են երթևեկում, պետք չէ մոռանալ, թե ինչ տեսակի վառելիքի համար է ստեղծվել ձեր մեքենան: Սառնամանիքի ժամանակ բենզինը շարժիչին պարզապես անհրաժեշտ է: Գազաբալոնային ժամանակակից համակարգերը Հայաստանում ավտոմեքենաների վրա տեղադրվում են այնպես, որ ավտոմեքենան բենզին է ստանում միացումը միացնելուց հետո առաջին մի քանի րոպեներին տաքացնելու համար, այնուհետև ավտոմատ միանում է գազի օգտագործումը: Սակայն փորձեք հնարավորինս հաճախ երթևեկել բենզինով:

Բացի այդ, բաքում բենզինը պետք է միշտ կեսից ավելի լինի, քանի որ որքան ավելի շատ է օդը բաքում, այնքան ավելի շատ են այնտեղ ջրագոլորշիները: Սառնամանիքի ժամանակ բյուրեղացում է կատարվում, և միկրոբյուրեղները նստում են վառելիքի հատակին` շարքից հանելով բենզինի պոմպը և վառելիքային համակարգը: Մի սպասեք, մինչև վառվի ընդունիչ սարքի լամպը, ավելի լավ է մի փոքր ավելի ծախսել, լցնելով ամբողջ բաքը, և հետո անընդհատ ավելացնել, քան երթևեկել «չոր» բաքով: Բացի այդ, կարելի է մաքրել բաքը և բենզինի նոր ֆիլտր դնել:

Եվ վերջում...

Զերծ մնացեք ձմռանը մեքենան հաճախ լվանալուց, քանի որ ջերմաստիճանի կտրուկ տատանումներից թափքի լաքաներկային ծածկույթը կարող է խամրել: Եթե Ձեզ իսկապես անհրաժեշտ է լվանալ ավտոմեքենան, խնդրեք լվացողին մշակել թափքը մեղրամոմով:

Եթե սառել են կողպեքները, և դռները չեն բացվում (թեև հայկական կլիմայում այդպիսի բան հաճախ չի լինում), տաքացրեք բանալին կրակայրիչի կրակով և փորձեք բացել: Ավտոսիրողների համար նախատեսված խանութներում կողպեքները տաքացնելու համար «կախարդական» հեղուկ են վաճառում: Եվ դրանք ավելորդ չեն լինի:

Ահա և ձմռանը մեքենան «մարտական պատրաստության» վիճակում պահելու հիմնական կետերը: Ցանկացած դեպքում նույնիսկ ամենազինված ավտոմեքենան հմուտ կառավարում է պահանջում:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը կոչ է անում բոլոր ավտոմոբիլիստներին ավելի ուշադիր լինել ճանապարհներին, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, չգերազանցել ընդունելի արագությունը, ընդ որում, ձմռանը պետք է փորձել վարել նույնիսկ ընդունելիից ցածր արագությամբ` դա կարող է փրկել ձեր և ձեր մտերիմների կյանքը:
--0--
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։
19:11
23 Ապրիլի 2017
Սպանախը կարո՞ղ է քաղցկեղ առաջացնել
Սպանախը ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է, սակայն սխալ օգտագործման պարագայում այն կարող է քաղցկեղ առաջացնել:
17:51
23 Ապրիլի 2017
Մարդու պորտալարի արյունը ճանաչվել է երիտասարդացման միջոց
Ամերիկացի նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդու պորտալարի արյան մեջ պարունակվող սպիտակուցները երիտասարդացման միջոց են ծեր մկների համար:
16:30
23 Ապրիլի 2017
Ցուկերբերգը խոստացել է կանխել Facebook-ում սպանությունների մասին նորությունների հրապարակումը
Ցուկերբերգը խոստացել է անել ամեն ինչ` սոցցանցերում ԱՄՆ-ի Քլիվլենդում սպանության առցանց հեռարձակմանը նմանվող նյութերի հրապարակումը կանխելու համար:
13:46
23 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրների դյուցազնական համարն առավելագույն միավորների է արժանացել «Փառքի րոպե» ռուսական շոուի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայաբնակ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ուժային ակրոբատիկ համար են ցուցադրել: