ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը, ավստրալացի շախմատիստուհի, «Ճամփորդ» երևանյան թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին արդեն երկրորդ անգամ զարմացնում է Facebook–ի օգտատերերին հայոց լեզվի և գրականության իմացությամբ։
Загружается новость ... "Лево"
Շախմատիստուհին սոցցանցի իր էջում տեսագրություն է հրապարակել, որում նա ընթերցում է Պարույր Սևակի «Զղջում եմ» բանաստեղծությունը հայերեն։
Սևակը երկրորդ բանաստեղծն է, ում Կաոիլին ընթերցել է բնագրով, ավելի վաղ նա հրապարակել էր տեսանյութ, որում ընթերցում էր Համո Սահյանի «Ախր ես ինչպես վեր կենամ` գնամ» բանաստեղծությունը։ -0-