441.06
4.43
403.38
-1
Եղանակը Երևանում
Հայ

Լևոն Արոնյան. շախմատը դարձավ իմ վանքը, երբ հասկացա, որ ծնվել եմ ինչ-որ նպատակի համար (ՎԻԴԵՈ)

11:00
15 Հոկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստեր, շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանը բացառիկ հարցազրույց է տվել Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանին:

Շախմատիստն անդրադարձել է շախմատում հանդիպող լարվածությանը դիմադրելուն, շախմատային կոնֆլիկտին, շախմատից դուրս կյանքին, երաժշտությանը և պոեզիային:

Խաղի ժամանակ սարսափելի լարվածությունը հաղթահարելու վերաբերյալ հարցին Արոնյանն պատասխանել է, որ եթե կարողանար հաղթահարել, գուցե սխալներ չէր անի, բայց լարվածությանը դիմադրում է, եթե լավ մարզավիճակում է: Գրոսմայստերի համար կարևոր է, բացի շախմատից, ուժեր ունենալը:

«Լարվածության հետ էլ է դժվար, առանց լարվածության էլ: Միշտ հետաքրքիր է՝ կկարողանա՞ս հաղթահարել լարվածությունը, թե՝ ոչ: Միշտ ունենում ենք շրջան, երբ ամեն ինչ ստացվում է, որոշ ժամանակ անց՝ ոչ մի բան չի ստացվում: Բարձրակարգ շախմատիստը, մարզիկը պետք է կարողանա փոխվել, քանի որ հակառակորդները հասկանում են՝ ինչ ես փորձում անել և դրա վրա նրանք աշխատում են: Միշտ պետք է կատարելագործես խաղդ»,- նշել է շախմատիստը:

Ադրբեջանցիների հետ խաղի նկատմամբ հավելյալ լարվածության առկայության վերաբերյալ տրված հարցին Արոնյանը մի դրված է պատմել իր պրոֆեսիոնալ կյանքից. «2003, թե 2004 թվականին Եվրոպայի առաջնությունում էի խաղում, և գիշերը մեկ անց կես ինձ զանգահարեց ադրբեջանցի խաղացողներից մեկի հայրը: Նա խնդրեց, որ հաջորդ օրը իմ և իր որդու միջև կայանալիք խաղն ավարտվի ոչ-ոքի, քանի որ նրանց համար դա կարևոր էր: Ես մերժեցի խնդրանքը, քանի որ չեմ սիրում այդպիսի բաներ: Հաջորդ օրը պարտիան շատ վատ գնաց ինձ համար, պարտության եզրին էի, բայց արդյունքում ոչ-ոքի գրանցվեց»:

Արոնյանը նաև նշել է, որ պարտիան իր համար միանշանակ կոնֆլիկտ է, երբ ամեն քայլով խոսում ես հակառակորդի հետ: Որպես իր առաջին կոնֆլիկտ նա մատնանշել է հասարակական կարծիքի հետ կոնֆլիկտը շախմատի ոլորտում, երբ նա ապացուցել է, որ տարիքը կապ չունի` հաջողության հասնելու և լավագույն շախմատիստների ցանկում հայտնվելու համար:

«Իսկ անցյալի շախմատիստներից ո՞ւմ հետ է Ձեր ամենամեծ կոնֆլիկտը» հարցին ի պատասխան Արոնյանը նշել է Տիգրան Պետրոսյանի անունը, քանի որ իր խաղը հասկանալը շատ բարդ է և իր խաղը ներկայում հեշտ է քննադատելը, որովհետև տեմպային չէ, «ադաջիո» է:

Загружается новость ... "Право"

Արոնյանը նաև շեշտել է, որ շախմատի ֆանատ է դարձել արդեն բավական լուրջ տարիքում` 26-27 տարեկանում: «Հաճույք էի ստանում, շատ էի սիրում շախմատը, բայց այդ մտքով չէի ապրում: Այդ տարիքում շախմատն ասես դարձավ իմ վանքը, երբ հասկացա – դա իմ կարծիքն էր – որ ծնվել եմ ինչ-որ նպատակի համար»,- ավելացրել է նա:

Մարկ Գրիգորյանի` շախմատից դուրս կյանքի մասին Արոնյանը պատմել է, որ բացի շախմատից, նրա նախասիրություններից է երաժշտությունը, որով զբաղվել է մանուկ տարիներին, մասնավորապես, դաշնամուրի է գնացել, բայց այնուհետև ընտրել է շախմատը: Մարզիկը հատկապես սիրում է դասական երաժշտությունը` Բախ, Բեթհովեն, Շոստակովիչ, Մալեր: Նա նշել է նաև, որ երաժշտությունն օգնում է նրան մարզվելու ժամանակ:

Արոնյանը նաև սիրում է պոեզիա, և հարցազրույցի ավարտին ընթերցել է Արսենի Տարկովսկու «Առաջին ժամադրություններ» («Первые свидания») բանաստեղծությունից մի հատված: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար