437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

Լեգենդի վերածնունդ. ԵԿԳ–ն բացառիկ նվեր է պատրաստել մայրաքաղաքի 2800–ամյակի առթիվ

23:03
19 Հունիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մայրաքաղաք Երևանն այս տարի նշելու է իր 2800–ամյակը։ Այս կարևոր իրադարձության կողքով անտարբեր չէր կարող անցնել Երևանի ամենավառ խորհրդանիշներից մեկը` Երևանի կոնյակի գործարանը, որն այդ կապակցությամբ գործարկել է «ԱՐԱՐԱՏ Երևան» նախագիծը։

Նախագիծն ուղղված է պատմական նոր, անսպասելի և ոգեշնչող կողմերի ներկայացմանն ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ մայրաքաղաքի բնակիչներին։ Նախագծի շրջանակում ԵԿԳ–ն նախատեսել է մի քանի բաղադրիչներ, որոնք միտված են ներկայացնելու անցյալի և ներկայի Երևանը, մեր ծնողների քաղաքի նկատմամբ կարոտախտ արթնացնելու և ոգեշնչվելու ժամանակակից, վառ, բազմերանգ մայրաքաղաքով։ Նախագծի շրջանակում վերածնվել է նաև ԵԿԳ–ի` 1947 թվականին ստեղծված լեգենդար կոնյակներից մեկը։

Վիրտուալ ուղևորություն դեպի անցյալ

Коньячный завод ЕКЗ

Մայրաքաղաքով իր էքսկուրսի շրջանակում Երևանի կոնյակի գործարանն ARLOOPA ընկերության հետ համատեղ մշակել է «ԱՐԱՐԱՏ Երևան» հատուկ բջջային հավելված, որը ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ թույլ է տալիս խորասուզվել 20-րդ դարի կեսերի Երևանի մեջ: Վիրտուալ ու հավելյալ իրականության հավելվածի շնորհիվ, օգտատիրոջ առջև կյանք կառնեն 20-րդ դարի 40, 50, 60 ու 70-նական թվականների Երևանի պատմամշակույթային կոթողները:

Անվճար ներբեռնելով հավելվածը Google play–ում կամ AppStore-ում ` յուրաքանչյուր օգտատեր կստանա վիրտուալ քարտեզ, որտեղ նշված կլինեն մայրաքաղաքի ամենահետաքրքիր վայրերը։ Ինչպես պատմեց ARLOOPA ընկերության տնօրեն Արման Աթոյանը, քարտեզի վրա պատկերված որևէ օբյեկտի` մոտակայքում գտնվելու պարագայում հավելվածի օգնությամբ հնարավոր է դառնում ուղևորվել դեպի անցյալ ու տեսնել, թե ինչպիսի տեսք ուներ տվյալ շենքը 10, 20 կամ 50 տարի առաջ:

«Օգտատերերը տեղում կարող են համեմատել, թե ինչպիսի տեսք ունի տվյալ շենքը հիմա և ինչպիսին էր այն տարիներ առաջ, հնարավոր է նաև տեսնել, թե ինչպես է այն կառուցվել, ծանոթանալ նրա պատմության և առանձնահատկությունների հետ», - ասաց Աթոյանը:

Ըստ մշակողի, ներկա պահին քարտեզում հասանելի են Երևանի հայտնի միայն 30 շենքեր, սակայն հեղինակները նախատեսում են ավարտին հասցնել նախագիծը` ներառելով նոր լոկացիաներ ու վայրեր։

Հավելվածի երկրորդ մասը հնարավորություն կտա վիրտուալ տուր անցկացնել Երևանի կոնյակի գործարանի գանձարանով:

Այդ սենյակը փակ է սովորական այցելուների համար, այնտեղ պահվում է ընկերության արտադրանքը, որ երբևէ թողարկվել է Երևանի կոնյակի գործարանում:

Սակայն ուղղելով հավելվածը դեպի այդ գանձարանի դուռը` դուք կարող եք վիրտուալ տուր կատարել և դիտել այն ներսից ցանկացած ուղղությամբ (360 աստիճան)` կատարելով վիրտուալ էքսկուրսիա դահլիճով։

Բացի այդ, նախատեսված է 3D ձևաչափով հայ ինժեներ Ռաֆիկ Օրդյանի կողմից 70-80–ականներին սեփական ձեռքերով ստեղծած ավտոմեքենան տեսնելու վիրտուալ հնարավորություն։ Իսկ ցանկացողները կկարողանան նաև լուսանկարվել վիրտուալ մոդելի կողքին։

Երևանը` ֆոտոօբյեկտիվում

Коньячный завод ЕКЗ

Բացի հավելվածից` Երևանի կոնյակի գործարանը PAN Photo–ի հետ համատեղ նախապատրաստել է «Երևանի պատմություններ» ֆոտոնախագիծը։ Նախագիծը կոչված է նկարների միջոցով ոչ միայն ցուցադրել Երևանի նոր եզրերը, այլ նաև ներկայացնել մեր մայրաքաղաքի չպատմված պատմությունները։

Ինչպես նշեց ֆոտոնախագծի համակարգող Վահան Ստեփանյանը, նախագծի շրջանակում 10 լուսանկարիչներ կներկայացնեն իրենց աշխատանքներն ըստ 10 թեմաների։

«Մեզ համար սկզբունքորեն կարևոր է լուսանկարչի առավելագույն խորասուզումը թեմայի մեջ, քանի որ տվյալ նախագծում լուսանկարիչը, որոշակի իմաստով, դառնում է պատմության մաս, իսկ այդ պատմությունը փոխանցում է իր օպտիկայի միջոցով»,– ասաց Ստեփանյանը։

Բոլոր աշխատանքները կներկայացվեն սոցցանցերի, մասնավորապես, Instagram–ի Yerevan Stories հատուկ էջում։ Իսկ տարեվերջում բոլոր աշխատանքները կներկայացվեն ԱՐԱՐԱՏ թանգարանում:

Լեգենդի վերածնունդ

Коньячный завод ЕКЗ

Որպես բոլոր նախաձեռնությունների տրամաբանական ավարտ` այս տարվա սեպտեմբերին Երևանի կոնյակի գործարանի հոբելյանի տոնակատարությանն ընդառաջ կներկայացվի «Երևան» լեգենդար կոնյակը, որը կհամալրի ԵԿԳ–ում 2015 թվականից թողարկված «ԱՐԱՐԱՏ» կոնյակների վինտաժ հավաքածուն։

1947 թվականին ստեղծված «Երևան» կոնյակը Երևանի կոնյակի գործարանի կուպաժի անգերազանցելի վարպետ Մարգար Սեդրակյանի ևս մեկ գլուխգործոց է։ Հենց այդ աշխատանքով վարպետը կոտրել է գոյություն ունեցող բոլոր կարծրատիպերը, մասնավորապես, որ կոնյակի թնդությունը չի կարող գերազանցել 50 աստիճանը։

Հայտնի է, որ «Երևան» կոնյակը հատուկ դեր է խաղացել դեպի Հյուսիսային բևեռ Խորհրդային գիտարշավներում։ Մարգար Սեդրակյանի մտահղացմամբ, այն պետք է տաքացներ բևեռախույզներին անտանելի ցրտի պայմաններում։ Լեգենդի համաձայն, 50 աստիճանի թնդություն ունեցող կոնյակի մշակման աշխատանքների ավարտից հետո այն ուղևորվեց Հյուսիսային բևեռ։ Սակայն նրանից հետո, երբ արշավականները համտեսեցին կոնյակը, նրանք նշեցին, որ այն լավն է, բայց ոչ որպես բևեռային սառնամանիքները։

Սեդրակյանն ընկալեց դա որպես ուղիղ մարտահրավեր` ստեղծել այնպիսի կոնյակ, որն ավելի թունդ, բայց ավելի փափուկ լինի։ Այսպես կոնյակն իր կատեգորիայի համար անհավանական 57 աստիճան թնդության հասավ։

Коньячный завод ЕКЗ

Ինչպես հայտնում է Երևանի կոնյակի գործարանի մարքեթինգի և վաճառքների տնօրեն Կարին Մադելրիոն ԵԿԳ–ն չէր կարող չմասնակցել մայրաքաղաքի 2800–ամյակի տոնակատարությանը և որոշում կայացրեց ներկայացնել նոր կոնյակը։ Սակայն նախագիծը վերածվեց ավելի գլոբալ նախաձեռնության, որը մայրաքաղաքի թե բնակիչներին, թե հյուրերին կցուցադրի և կբացահայտի Երևանը մի փոքր այլ տեսանկյունից։

«Մեզ համար չափազանց կարևոր էր համատեքստային դարձնել նախագիծը, տեղավորել մեր կոնյակը պատմական այն անցյալում, երբ ստեղծվեց այդ կուպաժը, և ցույց տալ դրա վերածնման ժամանակների Երևանը»,– ասել է Մադելրիեն։

Լեգենդար կուպաժի` մայրաքաղաքի հոբելյանին նվիրված «վերածնունդը» ոչ միայն կընդգծի ԱՐԱՐԱՏի անքակտելի կապը Երևանի մշակութային և պատմական ժառանգության հետ, այլ նաև կբացահայտի հին քաղաքի նոր եզրերը։

«Վինտաժ հավաքածուում ընդգրկված են նաև այնպիսի կոնյակներ, որոնք ներկա չեն «ԱՐԱՐԱՏ»–ի սովորական գամմայում, բայց պատմական կարևոր նշանակություն ունեն և ներկայացնում են երկրի և գործարանի պատմության մեծ մասը։ Մեր գամմայում այն հատուկ տեղ է զբաղեցնում, այն առաջինն է պատմության մեջ, որ այսպիսի թնդություն ունի։ Մենք ունենք պահպանված բաղադրատոմսը, և այն հիանալի է»,– ասել է Մադելրիոն:

Ընկերության ծրագրերի համաձայն, «Երևան» կոնյակը, ինչպես և այս հավաքածուի մյուս կոնյակները, մասնավորապես, «Արմենիան», կիրացվեն միայն ներքին շուկայում։

«Ուզում ենք, որ դա լինի բացառիկ արտադրանք, որը կվաճառվի միայն Հայաստանում, որ երկիր ժամանող հյուրերն իրենց համար այստեղ նորը և յուրահատուկը գտնեն, այն, ինչ չեն կարող գնել իրենց երկրում»,– ասել է Մադելրիոն:

0.75 լ ծավալով մեկ շիշ կոնյակի գինը կկազմի 25 հազար դրամ ($51,8)։ Այն վաճառքի կդրվի սեպտեմբերին։ Շշի ձևավորումը կատարվել է այն նույն ոճով, ինչ «Արմենիա» կոնյակինը, բայց Երևանը կարտացոլվի պիտակի և փաթեթավորման վրա, ընդ որում` ուրվագծերի տեսքով։

Կոնյակին սիրահարված

Коньячный завод ЕКЗ

Ոչ ոք չի պատմի կոնյակի և դրա յուրահատկությունների մասին ավելի լավ, քան նա, ով անմիջական մասնակցություն է ունեցել դրա ստեղծմանը, ով սիրով և թրթիռով առանձնացրել է սպիրտները և կազմել այն փունջը, որը կտարբերի կոնյակը մյուս բոլոր տեսակներից։

Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը պատմում է, որ «Երևան» կոնյակն իր համար ամենասիրվածն է։

«Չափից շատ եմ սիրահարված դրան, բայց այն ստացվել է և, չնայած բարձր թնդությանը, թեթև է խմվում»,– ասում է Անտոնյանը։

Գործարանում պահվող կոնյակի հին սպիրտներից և վարպետների` մինչև մեր օրերը հասած փորձի համատեղմամբ ստեղծվեց և վերածնվեց այնպիսի մի բարդ կուպաժ, որից ծնվեց «Երևան» կոնկյակը։ Վարպետի աշխատանքը կուպաժը վերականգնելիս նմանվում է հնագույն կտավների վերականգնման գործընթացին, երբ անհրաժեշտ է աշխատել ճշգրիտ, մանրակրկիտ, երբ կարևոր է բաց չթողնել ոչ մի դետալ և վերականգնել յուրաքանչյուր մասնիկ։ Սա բավականին բարդ, պատասխանատու, բայց միևնույն ժամանակ հաճելի գործ է, քանի որ վարպետն աշխատում է այնպիսի սպիրտների հետ, որոնց հետ բոլորը չէ, որ կարող են գործ ունենալ։

Ինչպես նշում է Անտոնյանը, բարդությունն այն էր, որ հնարավոր չէր վերականգնել կուպաժն առկա սպիրտների հիման վրա, և փորձագետները փորձեցին ստեղծել ոչ թե նոր կոնյակ, այլ վերածնել այն կոնյակը, որը ստեղծվել էր ի սկզբանե։

«Երևան» կոնյակի միջին հնեցումը կազմում է 10 տարի, սակայն դրա ստեղծման համար օգտագործվել են տարբեր սպիրտներ, որոնցից ամենահինը 37–ամյա հնեցման սպիրտ է։ Կոնյակը ստեղծվել է արդեն նախորդ սեպտեմբերին, որ հասցնի հանգստանալ և «հասունանալ» մեկ տարվա ընթացքում, հասնել այն համին, որը սպառողները կգնահատեն քաղաքի 2800–ամյակին։

Ինչպես ըմբոշխնել կոնյակը

Коньячный завод ЕКЗ

Վարպետները ստացել են ոսկեգույն նրբերանգներով սաթի խորը հարուստ գույն։ Մոտեցնելով բաժակը և թեթևակի զգալով կոնյակի բույրը, նույնիսկ ոչ խորը, այլ պարզապես շնչելով այն` կարելի է մի քանի տարբեր նրբաբույր զգալ։ Առաջին հերթին քիմքին հասնում է սերուցքային կարամելը, որն իր ելևէջներով սահուն վերածվում է ծաղկային նրբերանգով Լոռվա մեղրի, փայտե հին տակառի և մանրացված նշի բույրի։ Այնուհետև ելևէջները փոխարինվում են համեմունքների բավականին ինտենսիվ բույրով` սև պղպեղի և մեխակի նրբերանգի սահուն անցումներով։ Բույրի փունջը եզրափակում է սալորաչրի և շաքարապատ մրգերի, այդ թվում, ծիրանաչրի թեթև բույրը։

Կոնյակի համն ինտենսիվ է, ակտիվ, փափուկ, այն թողնում է չորամրգերի և հին փայտե տակառի երկարատև հետհամ։ Այսպիսի կոնյակն ավելի լավ է խմվում որպես աղանդերային ըմպելիք, կարելի է խմել որպես ապերիտիվ` մի կտոր սառույցով։ Այս կոնյակի հետ ավելի ճիշտ է մատուցել ոչ թե շոկոլադ, ինչպես ընդունված է կարծել, այլ սպիտակ դեղձ, նուշ, ընկուզեղեն, մրգեր։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում
21:56
30 Հունվարի 2024
Հայաստանում ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ կան
Հայաստանում խնդիրներ կան՝ ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված