ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Կոկոսի յուղն օժտված է մի շարք օգտակար հատկություններով, որոնց մասին քչերին է հայտնի:
Այն կարելի է օգտագործել զանազան դիմակների համար, բայց ավելի լավ է ընտրել չզտված յուղը և քսել միայն խոնավ մաշկի վրա, հակառակ դեպքում մաշկը կարող է չորանալ:
Կոկոսի յուղի օգտագործման վեց նոր ձև է առաջարկում
budetezdorovy կայքը:
1. Գիշերային դիմակ
Կոկոսի յուղը դիմակի տեսքով օգտագործելը շատ հեշտ է, արդյունավետ և որոշ կոսմետիկ միջոցներից ավելի էժան: Դուք կարող եք այն օգտագործել քնելուց առաջ, որ
— նվազեցնենք մաշկի կարմրածությունը,
— սնեք մաշկը,
— վերականգնեք այն
— բացացնեք աչքերի տակ սև հատվածները
Բավական է ձեռքերում տաքացրած յուղը քսել դեմքին` մեկ րոպեի ընթացքում մերսելով այն: Թողեք դիմակը ողջ գիշեր, առավոտյան լվացվեք առատ ջրով:
2. Երկար թարթիչներ
Երկար և խիտ թարթիչներ ունենալու համար պարզապես բամբակե տամպոնով մի քիչ կոկոսի յուղ քսեք թարթիչների աճի գծի վրա և քնեք:
3. Սափրվելու կամ սափրվելուց հետո քսուկ
Կոկոսի յուղն իդելական է սափրվելու համար օգտագործելու տեսանկյունից: Բացի այդ, այն կարող է օգտագործվել նաև դափրվելուց հետո: Այն կխոնավեցնի մաշկը, կախտահանի մանր կտրվածքները և արյունականգ է:
4. Ձեռքի մաշկի խոնավեցում
Պարզապես պետք է քսել ձեռքերին անհրաժեշտության դեպքում:
5. Ամրացնում է եղունգները
Կոկոսի յուղը հիանալի փափկեցնում է կուտիկուլան և ամրացնում է եղունգները: Շատ օգտակար է մերսել դրանով կուտիկուլան և եղունգները:
6. Հակացելյուլիտային քսուկ
Տաքացրեք կոկոսի յուղը մինչև հեղուկ աստիճանի և խառնեք մեղրի հետ 3:1 հարաբերակցությամբ: Օգտագործեք խառնուրդն անհրաժեշտ հատվածների համար քնելուց առաջ: Ցանկալի է, որ այն մնա մարմնի վրա ամբողջ գիշեր, այնուհետև լվացեք գոլ ջրով: -0-