ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի, /Նովոստի–Արմենիա/. Nestle ընկերությունը ներկայացրել է Kit Kat-ը, որը պարունակում է հազի դեմ փոշի: Շոկոլադը պատրաստված է ճապոնական շուկայի համար, արտադրանքի գովազդը հայտնվել է Kit Kat Japan –ի Twitter–յան էջում։
Загружается новость ... "Лево"
Ինչպես հաղորդում է
lenta.ru–ն, հղում անելով Nestle–ին, սպիտակ շոկոլադի մեջ խառնված բուժիչ փոշին Kit Kat-ին կհաղորդի «թարմ և առույգացնող բույր»:
Համացանցի օգտատերերին զարմացրել է ընկերության նորամուծությունը: Նրանք ընդգծել են նաև Ճապոնիայում հայտնի մեկնաբան Յասուտարո Մացուկի ագրեսիվ ոճը, որով նա գովազդում է շոկոլադը:
«Սա խելագարություն է ...», այսպես է բնութագրել գովազդը @Gastro_Celtic մականունով օգտատերը:
Այնուամենայնիվ, շատերը նկատում են, որ առաջին հայացքից արտասովոր արտադրանքը կարող է պահանջարկ ունենալ ցուրտ եղանակին, ինչի վրա էլ, հավանաբար, հույս է դրել արտադրողը։
Որոշ օգտատերել էլ գնահատել են ընկերության հումորի զգացումը:
«Դուք լավագույնն եք: Ես ձեր երկրպագուն եմ», - գրել է Ricky Burnett- ը Twitter- ում։-0-