528.16
7.12
475.91
+27
Եղանակը Երևանում
Հայ

«Խոստում» ֆիլմը ստացել է համանուն առաջին մրցանակը

21:11
16 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» (The Promise) ֆիլմի սաունդթրեքը մրցանակ է ստացել, հայտնում է Asbarez–ը։

Մրցանակը շնորհվել է Լոս Անջելեսի Human Rights Watch-ի կոմիտեի ամենամյա դրամահավաք-երեկոյի ընթացքում և նվիրվել է ֆիլմի երաժշտության հեղինակ Քրիս Քորնելի հիշատակին: Երեկոյի ընթացքում ֆիլմի համանուն «Խոստումը» սաունդթրեքը կատարել են One Republic հայտնի խմբի անդամներ Ռայան Թեդերը և Դրյու Բրոունը:

Ֆիլմը և երաժշտությունը միջոցառման ժամանակ ճանաչվել են հավասարության, մարդու իրավունքների և արդարության գաղափարների տարածման ինքնատիպ և ազդեցիկ աշխատանքներ:

Դրամահավաք-երեկոյին ներկա են եղել Սերժ Թանկյանը, Դևիդ Ֆորսթերը, Անժելա Սարաֆյանը, Քիմբերլի Էմերսոնը և այլ հայտնի դեմքեր։

Ամերիկացի հայտնի ռոք երգիչ Քրիս Քորնելն ինքնասպանություն էր գործել 2017-ի մայիսին՝ Դեթրոյթում կայացած համերգից անմիջապես հետո: Նրան հայտնաբերել էր թիկնապահը հյուրանոցի լոգասենյակում:

«Խոստումը» ֆիլմը մեծ էկրան է բարձրացել 2017 թ-ի ապրիլի 21-ին:

Ֆիլմի ռեժիսորն է Թերրի Ջորջը («Օսկարի» է առաջադրվել ««Ռուանդա» հյուրանոցը» ֆիլմի համար), սցենարիստը` Ռոբին Սվայկորդը: Ֆիլմում նկարահանվել են Քրիստիան Բեյլը, Ժան Ռենոն, Օսկար Այզեկը, Շարլոտ լե Բոնը, Ջեյմս Կրոմվելը, Դանիել Կաչոն, Շոհրե Ագդաշլուն, Անժելա Սարաֆյանը, Մարվին Քենզարին:

Ֆիլմի հիմքում Մայքլ անունով բժիշկ-ուսանողի, գեղեցկուհի Աննայի և Փարիզից ժամանած ամերիկացի լրագրողի միջև սիրային եռանկյունին է: Հայոց ցեղասպանության թեման շոշափող պատմական դրամայի գործողությունները տեղի են ունենում Օսմանյան կայսրության վերջին օրերին:

Հոլիվուդյան «Խոստումը» պատմական ֆիլմի ֆինանսավորումը ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանի վերջին նախագիծն է: Նա մահացել է 2015-ի հունիսի 16-ին Լոս Անջելեսում: -0-



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:43
19 Օգոստոսի 2019
Հայաստանն առաջատարն է ռուս զբոսաշրջիկների համար ամենատարածված ուղղությունների շրջանում
Հայաստանն արդեն երկրորդ ամառ աննդմեջ զբաղեցնում է արտասահմանյան ուղղությունների առաջին տեղը ռուս զբոսաշրջիների համար:
10:46
19 Օգոստոսի 2019
Քաջալերվեք. շոգը չի նահանջելու նաև այս շաբաթ
Արարատյան դաշտի և Երևանի շոգը չի նահանջելու նաև այս շաբաթվա ընթացքում։
21:07
18 Օգոստոսի 2019
Lifting և սպիտակեցում. հիանալի դիմակ դեմքի համար
Այս արդյունավետ դիմակը կօգնի բացել մաշկի գույնը`մաքրելով և միաժամանակ ձգելով այն։    
16:04
18 Օգոստոսի 2019
Աբովյանի ծննդատունը այսուհետ կաշխատի գերժամանակակից հետազոտման ապարատով
Սարքն առանձնանում է աննախադեպ հնարավորություններով:
20:03
17 Օգոստոսի 2019
Սահնօձ, շահմար. հանրապետության տարբեր տարածքներում օձեր են հայտնաբերվել
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
18:46
17 Օգոստոսի 2019
Պարզվել է, թե ում է վնասակար կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։
12:06
17 Օգոստոսի 2019
Դիետոլոգները նշել են լավագույն մթերքները նախաճաշի համար
Դիետոլոգները նշել են, թե ինչ տեսք պետք է ունենա ճիշտ և լիարժեք նախաճաշը
12:57
15 Օգոստոսի 2019
Հայաստանում նոր կարգավորումներ կգործեն դեղերի դուրս գրման հարցում
Որոշմամբ սահմանվել են պահանջներ թղթային և էլեկտրոնային դեղատոմսեր գրելու համար:
21:07
14 Օգոստոսի 2019
Արմեն Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը։
20:24
14 Օգոստոսի 2019
Փաշինյանը զբոսավար է աշխատել Երևանում մի խումբ օտարերկրացիների համար (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է երևանյան էքսկուրսիա կազմակերպել քաղաքով ճամփորդող մի խումբ օտարերկրացի զբոսաշրջիկների համար։
19:13
14 Օգոստոսի 2019
Facebook–ում խոստովանել են օգտատերերի խոսակցությունների գաղտնալսումը
Facebook կոնցեռնն իր օգտատերերի ձայնային հաղորդագրությունները վերծանելու համար օգտվել է կողմնակի ընկերությունների ծառայություններից։