441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Խաղաղության բրդուճը միավորեց մեծերին և փոքրերին (ՖՈՏՈ)

14:03
02 Հուլիսի 2017
© Լուսանկարը՝ Մերի Հունանյանի
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ժողովրդական արվեստի և բնության սիրահարների, առողջ կենսակերպ ունեցողների և բնության «Հայ Բույս» երրորդ միջազգային փառատոնն է անցկացվում Տավուշի մարզում:

Армянское растение

Армянское растение

 Նախօրեին փառատոնը մեկնարկեց Ենոքավան համայնքում:

Армянское растение

Армянское растение

Շաբաթ օրը փառատոնի մասնակիցներին սպասում էին զանազան միջոցառումներ` բույսերից պատրաստվող զովացուցիչ ըմպելիքների և զարդերի վարպետության դասեր, մրցույթներ, յոգայի պարապմունք, խաղեր, պարեր, տիկնիկային թատրոն, դերբի:

армянское растение

Армянское растение

Կիրակի ակտիվ հանգստի սիրահարները կմեկնեն թեմատիկ արշավների և կկարողանան վայելել Տավուշի բնության գեղեցիկ տեսարանները:

Армянское растение

армянское растение

Շաբաթ օրը փառատոնի համահիմնադիր Գայանե Չիբուխչյանը պատմեց լրագրողներին, որ մասնակիցների և զբոսաշրջիկների թիվը տարեցտարի ավելանում է:

армянское растение

«Սակայն մենք աշխատում ենք ոչ միայն զբոսաշրջիկների համար, այլ փորձել ենք ստեղծել այնպիսի փառատոն, որը հետաքրքիր կլինի Երևանի և Հայաստանի մարզերի բնակիչներին, մասնավորապես, Տավուշի մարզի քաղաքների և գյուղերի բնակիչներին»,- ասաց նա:

Армянское растение

Փառատոնի համահիմնադիր Գայանե Աղայանն իր հերթին նշեց, որ այս տարի փառատոնի անակնկալներից մեկը 10 մետր երկարությամբ և 2 մետր լայնությամբ կտորից պաստառն է, որի վրա ցանկացողները կարող են գրառումներ և պատկերներ, ինչպես նաև ափի հետքը թողնել ներկով:

Армянское растение

«Փառատոնի ավարտին մենք կկտրենք այդ պաստառը փոքր մասերի և կբաժանենք մասնակիցներին որպես հիշատակ»,- ասաց Աղայանը:

Армянское растение

Ըստ ավանդույթի, փառատոնի մասնակիցները պատրաստեցին և համտեսեցին տարբեր տեսակի պանիրներով, հայկական կանաչեղենով և լավաշով ամենաերկար բրդուճը: Նախորդ տարի դրա երկարությունը կազմել էր 17 մետր, այս տարի գերազանցեց 20 մետրը:

армянское растение

армянское растение

Բրդուճի պատրաստումն ուղեկցվում էր «Տոնացույց» ժողովրդական թատրոնի խմբի կատարած երգերով:
Աղայանի խոսքով, բրդուճի յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր նշանակությունը` լավաշը խորհրդանշում է ընտանիքը, կանաչին` վերածնունդը և կյանքը, իսկ տարբեր մարզերում պատրաստված պանիրը` խաղաղությունը և համաձայնությունը:

Армянское растение

Փառատոնի առաջին օրն ավարտվեց «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական բենդի համերգով: -0-

Լուսանկարները` Նարինե Ասլանյանի («Նովոստի-Արմենիա» գործակալություն)

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար