484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Կանանց համար նախատեսված պարագաներ` Երևանի «EXPO Beauty 2015» ցուցահանդեսում
14:56
12 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոտ 100 հայկական և օտարերկրյա ընկերություններ մասնակցում են «EXPO Beauty 2015» 11-րդ միջազգային ցուցահանդեսին, որը բացվել է շաբաթ օրը Երևանում, լրագրողներին ասաց LOGOS EXPO Center-ի տնօրեն Սուրեն Նազինյանը:

Ցուցահանդեսում ներկայացված են բուժիչ և դեկորատիվ կոսմետիկա և օծանելիք, մազերի և մարմնի խնամքի միջոցներ, հիգիենիկ միջոցներ, գեղեցկության սրահներ, ֆիտնես-ակումբներ, ծաղիկներ և տան հարդարանք, ոսկերչական զարդեր, հարսանյաց հագուստ և պարագաներ, բիժուտերիա, SPA ապրանքներ, ներքնազգեստ և լողազգեստներ, կոշկեղեն և հագուստ, գալանտերեա և անկողնու սպիտակեղեն:

Expo Beauty, выставка

««EXPO Beauty 2015»-ն արդեն հաշվով 11-րդ պրոֆեսիոնալ միջազգային ցուցահանդեսն է, որն անցկացնում է LOGOS EXPO Center-ը: Ցուցահանդեսը նվիրված է կանանց գեղեցկությանը»,- ասաց Նազինյանը:

Այդ կապակցությամբ նա ավելացրեց, որ ցուցահանդեսի նկատմամբ կանանց հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է:

Նազինյանի խոսքով, ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի ընկերություններ:

Expo Beauty, выставка

«EXPO Beauty 2015»-ի հիմնական տարբերությունը նմանատիպ այլ նախագծերից այն է, որ թիրախային լսարան ունի: Նախևառաջ, խոսքը պրոֆեսիոնալների` կոսմետիկայի և սարքավորումների մեծածախ մատակարարների, գեղեցկության սրահների տերերի և վարպետների, դպրոցների և ասոցիացիաների մասին է: Բացի այդ, ցուցահանդեսը երկար տարիներ անփոփոխ կերպով ներգրավում է կանանց` անկախ տարիքից:

Նոր տարվա նախաշեմին «EXPO Beauty 2015»-ի անցկացումը բացառիկ իրադարձություն է, որը հիանալի հնարավորություն է ընձեռում տեղական առաջատար արտադրողներին և առողջության ոլորտի դիստրիբյուտորներին ներկայացնել սեփական արտադրանքն ու ծառայությունները, վերլուծել սեփական հնարավորությունները, ծանոթանալ այցելուների ցանկություններին, գործընկերներ և նոր շուկաներ գտնել:

Expo Beauty, выставка

 «EXPO Beauty 2015» ավանդական ցուցահանդեսը հագեցած կլինի գործարար և մրցութային միջոցառումներով, օրինակ՝ «Miss EXPO Beauty 2015», ցուցադրություններ, վարպետության դասեր, ֆոտոսեսիաներ:

Ցուցահանդեսի անցկացման նպատակն արտադրանքի և ծառայությունների ներկայացումն է, գովազդը և ֆիրմայի հեղինակության առաջխաղացումը, գործարար նոր կապերի ստեղծումը: Ցուցահանդեսի մասնակիցներն առաջատար արտադրողներ են, կոսմետոլոգիական կլինիկաներ, սրահներ, էլիտար խանութներ, տեղական և արտասահմանյան բժշկական ընկերություններ, հրատարակչություններ: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: