484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ջոն Մալկովիչի հետքերով. Երևան այցելելու 5 ծանրակշիռ պատճառ (ՖՈՏՈ)
21:28
08 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Խելահեղ համայնապատկերներ, համեղ սնունդ, թև տվող խմիչքներ.... HELLO.RU–ի նյութում Հայաստանի մայրաքաղաքն այցելելու հինգ ծանրակշիռ պատճառներն են։ Ի դեպ, մի քանի շաբաթ առաջ այդպես արեց Ջոն Մալկովիչը։

«Ես անհամբերությամբ սպասում էի այստեղ գալուս»,– ասել էր Մալկովիչը լրագրողներին։ Նա երկար չմնաց Երևանում, բայց այդ կարճ ժամանակահատվածում, իր խոսքով, հասցրեց վայելել այստեղի հյուրընկալությունը։ Հոդվածի հեղինակները պատմել են, թե ինչն է հոլիվուդյան դերասանին այդքան դուր եկել և ինչու արժե գոնե մեկ անգամ այցելել Երևան։

Վարդագույն քաղաք կապույտ թռչուններով

каскад ереван

Երևանը կոնտրաստների քաղաք է, որոնք դրսևորվում են, այդ թվում, նրա ճարտարապետության մեջ։ Այստեղ չկա ճարտարապետական ընդհանուր պատկեր, որի յուրաքանչյուր շենք կլրացներ մյուսը։ Եվ դա բացատրություն ունի` Երևանը կառուցվել է Հռոմից 29 տարի առաջ, և իր գոյության ընթացքում այն հասցրել է մի քանի անգամ ավերված և կրկին կառուցված լինել։ Մուգ քարից կառուցված պատմական շենքերը Երևանում զուգորդվում են վարդագույն տուֆի շենքերով, իսկ ժամանակակից բիզնես կենտրոնները վեր են խոյանում քանդման ենթակա ցածրիկ տների վրա։ Երևանյան այս էկլեկտիկան իր գրավչությունն ունի, որը, հավանաբար, կարող են գնահատել ոչ բոլորը, բայց նույիսկ հոռետեսների մի մասը Հայաստանում իր սրտին դուրեկան մի քանի շենք կգտնի։ Օրինակ, «Կասկադ» ճարտարապետական համալիրը, որի ներսում Գաֆեսճյան արվեստների կենտրոնն է, որի առջև էլ արտ տարածք մետաղական կոնստրուկցիաներով և կիվի կապույտ թռչուններով։

Մայր Հայաստանից մինչև Քիմ Քարդաշյան

Ким Кардашян в Цицернакаберде

Իսկական ժամանակն է հիշատակել Երևանի կուռքերի և տեղի բնակիչների մշակութային և ոչ միայն մշակութային հանգստի մասին։ Հավանաբար, կան զբոսաշրջիկներ, ովքեր ժամանում են Հայաստան, որ տեսնեն Քիմի նախնիների հայրենիքը, բայց Երևանի գլխավոր ազգային հերոսը ոչ այնքան նա է, որքան ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրը, ում անունն է կրում հայկական մայրաքաղաքի կենտրոնական հրապարակներից մեկը, իսկ Կասկադից ոչ հեռու գտնվում է նրա տուն–թանգարանը։

Նրա պատճառով Երևանում սիրում են ֆրանսիական երաժշտությունը, բայց ավելի մեծ նախապատվություն են տալիս ջազին։ Ամենահայտնի երևանյան ջազ ակումբը վիրտուոզ Լևոն Մալխասյանի Malkhas Jazz Club–ն է։

Малхас, Левон Малхасян

Ուտելիք, բարև ձեզ

мясо, шашлык, маринад, бастурма, хоровац

Երևանում խոհանոցն արտացոլում է նրա բնակիչների բնավորությունը. այն նույնքան բազմաշերտ է և կոնտրաստային, ավանդական և ժամանակակից։ Այստեղ քիչ չեն եվրոպական ոճի ռեստորանները, բայց հատուկ տեղ են զբաղեցնում ազգային խոհանոցով ռեստորանները։

Загружается новость ... "Право"

Հայկական խոհանոցն ընդունված է կոչել առավելապես մսային, և ամենատարբեր խորովածները, տոլման, սուջուխը, լահմաջոն և խաշը հաստատում են դա։ Հայկական սեղանին բուսակերները նույնպես իրենց քիմքին հարմար ուտելիք կգտնեն` սմբուկի ռուլետներ, ժենգյալով հաց, մշոշ և այլն։

Եվ մսակերները, և բուսակերները չեն պատկերացնում իրենց ճաշն առանց թարմ լավաշի, կանաչու և բանջարեղենի, որոնց մասին մոսկովյան սուպերմարկետները կարող են միայն երազել։

Նոն ստոպ կենաց

Ոչ մի հայկական ճաշկերույթ չի անցնում առանց ոչ ալկոհոլային և ոգելից խմիչքների։ Չարբեցնողներին են պատկանում արևելյան սուրճը, որը եփում են ջեզվեում։ Ոչ մի կաթ կամ սերուցք` այս սուրճը թունդ է և հագեցած, որի համար երրորդն ավելորդ է։

вино

Սուրճով սովորաբար ավարտվում է ճաշկերույթը, իսկ ընթացքում խմվում է նռան կամ խաղողի գինի և կոնյակ։

Մայրաքաղաքի սահմաններից դուրս

Севанаванк на озере Севан.jpg

Երևան այցելելու մտադրություն ունեցողներին խորհուրդ է տրվում գոնե մեկ օրով... լքել այն։ Մայրաքաղաքից ոչ հեռու կան վայրեր, որոնք պետք է տեսնել` Սևանա լիճը, որը գտնվում է ծովի մակարդակից 1916 մետր բարձրության վրա, լճի ափին գտնվող Սևանավանքը։ Բացի Սևանից must see ցուցակում է Արարատ լեռան ստորոտին գտնվող Խոր Վիրապը։ Նույն ցուցակում են նաև Գեղարդն ու Գառնի հեթանոսական տաճարը։

армения, Гарни

Տեսնելով Instagram–ում այլ զբոսաշրջիկների Խոր Վիրապի, Գառնու և Գեղարդի ֆոնին, մի նախանձեք` այնպես է ստացվել, որ այդ վայրերը Հայաստանում ամենաայցելվողներն են։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:54
12 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ, որը թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել անշարժ գույք ընդամենը 3% կանխավճարով:
11:08
11 Դեկտեմբերի 2017
Դավիթ Այվազյանն ու Աստղիկ Մխիթարյանը գերել են ռուսական «Ты супер! Танцы» շոուի ժյուրիին և հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
17–ամյա Դավիթ Այվազյանն ու 15–ամյա Աստղիկ Մխիթարյանը փայլուն ելույթ են ունեցել «Ты супер! Танцы» միջազգային շոուի կիսաեզրափակչում։
19:25
10 Դեկտեմբերի 2017
Ցավազրկողները դարձել են ճարպակալման պատճառ
Ցավազրկողները հանգեցնում են մարմնի քաշի կտրուկ ավելացման։
16:38
10 Դեկտեմբերի 2017
Հայտնի են YouTube–ի տարվա ամենահայտնի տեսահոլովակները
YouTube–ը հրապարակել է տարվա ամենահայտնի երաժշտական տեսահոլովակների ցանկը:
15:15
10 Դեկտեմբերի 2017
Ընտրվել են տարվա վատագույն ֆիլմերը
Rolling Stone պարբերակը ընտրել է տարվա ամենավատ ֆիլմերը։
12:41
10 Դեկտեմբերի 2017
Հոֆմանը պատմել է, թե ինչպես է նրան ուղղորդել Վիլյամ Սարոյանը (ՎԻԴԵՈ)
Օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը պատմել է իր ստեղծագործական ուղու մասին:
20:47
09 Դեկտեմբերի 2017
Աշխարհի առաջին SMS հաղորդագրության հեղինակը պատմել է դրա բովանդակության մասին
Պատմության մեջ առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 25 տարի առաջ։
19:37
09 Դեկտեմբերի 2017
Ճարպն այրող արդյունավետ ըմպելիք
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի և միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
18:12
09 Դեկտեմբերի 2017
Սմարթֆոնից կախվածությունը հանգեցնում է փոփոխությունների գլխուղեղում
Հետազոտության ընթացքում հարցված երիտասարդների 46 տոկոսը նշել է, որ կյանքը չի պատկերացնում առանց սմարթֆոնի։
17:00
09 Դեկտեմբերի 2017
18 երկրների գեղեցկուհիներ ժամանել են Երևան` «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության մրցույթին մասնակցելու համար (ՖՈՏՈ)
«Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Երևանում:
15:48
09 Դեկտեմբերի 2017
4 ռուսերեն բառեր, որոնք փոխառված են հայերենից
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է։ Այն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է, այդ իսկ պատճառով հայերեն արմատներով բառերը ռուսերենի հնագույն բառերից են։
14:25
09 Դեկտեմբերի 2017
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Տարվա ցուրտ ժամանակ մեր օրգանիզմը վիտամինների և օգտակար նյութերի կարիք ունի: