ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Գիտնականները նշել են մթերքների այն հնգյակը, որը կարող է այրել ճարպը, բարելավել լիմֆայի հոսքը և նյութափոխանակությունը:
Ինչպես գրում է
Известия-ն, հղում անելով РЕН ТВ հեռուստաալիքի կայքին, ավելորդ քաշով մարդիկ նախևառաջ իրենց սննդակարգում պետք է
արտիշոկ ընդգրկեն: Այդ մթերքը հարուստ է բջջանյութով և հակաօքսիդանտներով, ակտիվացնում է լեղու արտադրությունը և կարգավորում է խոլեստերինը, ինչպես նաև գերազանց միզամուղ և հակաայտուցային միջոց է:
Загружается новость ...
"Право"
Պետք է ուշադրություն դարձնել նաև
թուրինջին: Սա ցածր կալորիականություն ունեցող միրգ է, որը կանխում է շատակերությունը և կարգավորում արյան մեջ շաքարի մակարդակը:
Կաթնային շիճուկը կօգնի ավելացնել մկանային զանգվածը և խթանել նյութափոխանակությունը: Լյարդը կարելի է առողջացնել
կանաչ թեյի օգնությամբ, իսկ
կայենական պղպեղը կմաքրի զարկերակները` խթանելով արյան շրջանառությունը: -0-