ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Դերասան Բրեդլի Կուպերը և սուպերմոդել Իրինա Շեյկը բաժանվել են չորս տարվա սիրավեպից և դուստր ունենալուց հետո, հայտնում է People ամսագիրը` հղում անելով սեփական աղբյուրներին, գրում է
gazeta.ru–ն։
Այժմ, ինչպես նշում է զույգի ծանոթը, 44–ամյա Կուպերը և 33–ամյա Շեյկն աշխատում են դստեր` Լեայի համատեղ խնամակալության փաստաթղթերի ուղղությամբ։ Զույգի պաշտոնական ներկայացուցիներն առայժմ լուրը չեն մեկնաբանում։
Դերասանն ու սուպերմոդելը սկսել են հանդիպել 2015 թվականի գարնանը։ Այն մասին, որ զույգը կարող է խզել հարաբերությունները, սկսել են խոսել Կուպերի «Աստղը ծնվեց» ռեժիսորական դեբյուտից հետո, որտեղ դերասանը խաղացել է Լեդի Գագայի հերոսուհու սիրեկանի դերը։ -0-