ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իրանում հրապարակայնորեն կախել են հոմոսեքսուալիզմի մասին օրենքի խախտման համար մեղավոր ճանաչված տղամարդու։
Ինչպես գրում է The Jerusalem Post–ը, դա տեղի է ունեցել տարեսկզբին, սակայն հայտնի է դարձել միայն այժմ, գրում է
lenta.ru–ն։
Նշվում է, որ 31–ամյա իրանացին, ում անունը չի հաղորդվում, կախվել է հունվարին Կազերուն քաղաքում։ Նրան մեղադրել են տղամարդկանց միջև սեռական հարաբերությունների, ինչպես նաև երկու 15–ամյա քաղաքացիների առևանգման համար։ Միաժամանակ, ISNA գործակալությունը նշում է, որ քաղաքի բնակիչները «բավարարություն են հայտնել մահապատժի իրականացումից և շնորհակալություն հայտնել դատական մարմիններին»։ -0-