481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+13
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում հունիսի 21–ին կնշեն Յոգայի միջազգային օրը. Հնդկաստանի դեսպան
16:58
12 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հունիսի 21–ին աշխարհի 192 երկրներում և Հայաստանում առաջին անգամ կնշեն Յոգայի միջազգային օրը, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ–ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբու Տադիպանենին։

Հնդկաստանի դեսպանը հրավիրեց բոլոր ցանկացողներին մասնակցել Յոգայի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որը կմեկնարկի Երևանում հունիսի 21–ին ժամը 09։30–ին Թումանյանի այգում։

«Յոգան Հնդկաստանի մշակույթի ամենահին ուղղություններից է, և այն մեր մշակույթի անգնահատելի պարգևն է մարդկությանը։ Հայերը ևս հետաքրքրվում են յոգայով, քանի որ այն մարդուն տալիս է ոչ միայն ֆիզիկական առողջություն, այլ նաև հոգևոր ներդաշնակություն», – նշեց դեսպանը։

Նրա խոսքերով` նա ավելի վաղ զբաղվել է յոգայով և երկար ընդմիջումից հետո կրկին սկսել է պարապմունքները` պատրաստվելով երևանյան տոնին։

Դեսպանը տեղեկացրեց, որ այդ օրը ողջ աշխարհում զբաղվելու են յոգայով, և այդ փաստը նախատեսվում է ներառել Գինեսի ռեկորդների գրքում։

«Միջոցառման կազմակերպումը թիմային աշխատանք է և բացի հիմնական կազմակերպիչներից, որոնց թվում են` Հնդկաստանի դեսպանատունը, ՀՀ–ում ՄԱԿ–ի ներկայացուցչությունը, ՀՀ մշակույթի նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը, ցանկանում եմ նշել Հայաստանում յոգայի կենտրոնների մեծ դերը, որոնց ներկայացուցիչներն այսօր մեզ հետ են։ Մենք կսպասենք ձեզ այդ միջոցառմանը», – ավելացրեց նա։

UNDP–ի մշտական ներկայացուցիչ, Հայաստանում ՄԱԿ–ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն իր հերթին նշեց, որ 2014 թ.–ի դեկտեմբերին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին առաջարկել էր ՄԱԿ–ին հունիսի 21–ը Յոգայի միջազգային օր հռչակել։

«ՄԱԿ–ն աշխարհում զբաղվում է առողջապահական խնդիրներով, իսկ յոգան, ինչպես հայտնի է, ուղիղ կապ ունի առողջության հետ։ Սանսկրիտից թարգմանաբար «յոգա» նշանակում է «միասնություն»։ Այսպիսով, յոգան, որպես մշակութային երևույթ, միավորում է մշակույթն ու քաղաքակրթությունը», – ասաց Բուզետոն։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:47
21 Հոկտեմբերի 2017
Նախանշաններ ուղեղի կաթվածի դեպքում
Ներկայացնում ենք ուղեղի կաթվածի վաղ նշանները։
19:34
21 Հոկտեմբերի 2017
Բացահայտել է ուղիղ կապ շաքարի և չարորակ ուռուցքի միջև
Շաքարի օգտագործումը նպաստում է չարորակ ուռուցքների աճին։
18:11
21 Հոկտեմբերի 2017
- 4 կգ 4 օրում. ավելորդ քաշից ազատվելու հեշտ միջոց
Այս դիետայի օգնությամբ հնարավոր է 4 օրում ազատվել 4 կգ ավելորդ քաշից:
15:37
21 Հոկտեմբերի 2017
Պարաշյուտիստը կորցրել է տաբատը թռիչքի ժամանակ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ Յուտա նահանգում պարաշյուտիստն օդում իջեցրել է մյուսի տաբատը։
14:04
21 Հոկտեմբերի 2017
Պարզվում է, որ տապակած մթերքը չի հանգեցնում ճարպակալման
Ճարպակալումը միշտ չէ, որ կապված է տապակած սնունդ օգտագործելու հետ։
19:09
20 Հոկտեմբերի 2017
Երկու հայ ներառվել է «Հոլիվուդի նոր առաջնորդների» ցանկում
Variety ամսագիրը ներառել է երկու ամերիկահայերի «Հոլիվուդի նոր առաջնորդներ» ամենամյա ցանկում:
18:21
20 Հոկտեմբերի 2017
Mercedes–ն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը (ՎԻԴԵՈ)
Mercedes ընկերությունն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը։
12:29
20 Հոկտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսը և Ալեքսիս Օհանյանը գաղտնի հարսանեկան արարողություն են պլանավորում
Ալեքսիս Օհանյանը և նրա հարսնացուն քննարկում են հարսանեկան ծրագիրը։

17:42
19 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի բջջային բանկինգը հեռահար հուսալի ծառայություն է
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվների դրամական միջոցները:
12:47
19 Հոկտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին աղջկա հետ լուսանկարով (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին:
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։